29 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Երկնաքերում կրակ է բացել մարդկանց վրա, կան զոհեր /Տեսանյութ/

New York Post-ի փոխանցմամբ՝ երեկ Նյու Յորքի կենտրոնում տղամարդը հրացանով սպանել և վիրավորել է մարդկանց, ապա ինքնասպան է եղել:

Հրապարակման համաձայն՝ մեկ ոստիկան և չորս մարդ վիրավորվել են (իրավապահ մարմինների աշխատակիցը մահացել է հիվանդանոցում)։

Եվս վեցը վիրավորվել են։

Դեպքը տեղի է ունեցել Միդթաունի երկնաքերում, որից հետո կրակողը ատրճանակն ուղղել է իր վրա։

NYT-ի տվյալներով՝ կրակողը 27-ամյա տղամարդ է եղել, որին աղբյուրները նույնականացրել են որպես Շեյն Թամարա։

Ըստ տեղեկությունների՝ նա ներխուժել է 44-հարկանի շենք, որտեղ տեղակայված են Blackstone ներդրումային ընկերությունները և NFL-ի գլխավոր գրասենյակը։

Ժամը 18:30-ի սահմաններում, մարդկանց հոսքի ժամանակ, Շեյնը կրակ է բացել հրացանով՝ ստիպելով աշխատողներին փախչել։

Կրակ բացելուց հետո Թամուրան փակվել է երկնաքերի ներսում և մահացած է գտնվել ինքն իրեն հասցված հրազենային վերքից 33-րդ հարկում, որտեղ գտնվել են նաև այլ զոհեր։

Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ջեսիկա Թիշի խոսքով՝ ենթադրվում է, որ Թամուրան գործել է միայնակ։

Այս պահին ոստիկանությունը առգրավել է կրակողի զենքը՝ AR-15 հարձակողական հրացանը, որը արտադրվել է Palmetto State Armory-ի կողմից։

Միևնույն ժամանակ, NYT-ի աղբյուրները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ