05 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Տենց լավ չի՝ մի հատ էլ օֆիցիալ հայտարարեք. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քննչական կոմիտեի նախագահը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե՝ «Շաքի մտած ադրբեջանցին ժամերով երեխաներին չի վնասել»։

Համաձայնեք՝ ինքնին բավական խոսուն ձևակերպում է։ Փաստորեն, ադրբեջանցու՝ հայկական բնակավայր անարգել մուտք գործելու, բնակելի տուն հասնելու և այնտեղ ժամերով գտնվելու հանգամանքների փոխարեն հանրությանը ներկայացվում է այն հանգամանքը, որ նա, իբր, երեխաներին վնաս չի տվել։ Ընդ որում, երեխաների վնասվածքների մասին տեղեկություններն էլ կարծես դուրս են մնում այս պատմության ներկայացումից։

Վերջին օրերին իշխանական տարբեր խողովակներով, ֆեյքերով ու տարբեր սազանդարների միջոցով տասնյակ անգամ շրջանառության մեջ է դրվել ադրբեջանցու վարքագիծը մեղմացնող նույն պատմությունը՝ «մառախուղի պատճառով մոլորվել է», «տուն է մտել, ճաշ է պատրաստել, հագուստը փոխել» և նմանօրինակ այլ բարբաջանքներ։ Հիմա էլ Քննչականի նախագահն է նույն տրամաբանությամբ ներկայացնում դեպքը՝ փաստացի լեգիտիմացնելով ադրբեջանցու գործողությունները։

Իսկ կարող ա, մի հատ ավելի խորանայիք ու պատսխանեյիք, թե ինչպե՞ս է ադրբեջանցին հայտնվել հայկական բնակավայրում, ինչպե՞ս է հասել բնակելի տուն և ժամերով մնացել այնտեղ, այսինքն ձեր բուն ֆունկցիան անեք, թե ո՞վ է պատասխան տալու քաղաքացիների անվտանգության համար։

Տենց լավ չի՝ մի հատ էլ օֆիցիալ հայտարարեք՝ «Рафик не в чём не виноват», ու էս թեման էլ գլոբալ առումով փակված համարենք։ Հետո, երևի, մեզ կմնա միայն շնորհակալություն հայտնել, որ ադրբեջանցին երեխաներին ավելի մեծ վնաս չի հասցրել ու կոշիկները տուն մտնելուց առաջ հանել է։

Հա, ու անշնորքություն ա արել՝ նախօրոք պիտի զանգեր, նոր գար»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ