05 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Ռեժիմն անցնում է ընդդիմախոսների դեմ ճնշումների նոր փուլին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեսիա։

Ռեժիմն անցնում է ընդդիմախոսների դեմ ճնշումների նոր փուլին։

Նրանց օդ ու ջրի պես անհրաժեշտ է ԱԺ-ում ստանալ ադրբեջանահաճո հանրաքվե իրականացնելու համար ընդդիմուլթյան ձայները։

Ի՞նչ պիտի անեն. ճնշեն, բռնեն, կալանավորեն կամ շանտաժի ենթարկեն։

Եթե կստացվի ձայներ ստանալ, կհասնեն իրենց նպատակին, իսկ եթե ոչ…

Այդ դեպքում բոլոր ազդեցիկ դեմքերին կկալանավորեն, կջլատեն ընդդիմադիրներին ու վախի մթնոլորտում կգնան արտահերթի։

Մենք ի՞նչ պետք է անենք։

Պետք է ավելի շատ սիրենք մեր պետությունը ու վախին տուրք չտանք։

Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագրի նկատմամբ հավատարմությունն է, մյուս կողմում՝ ադրբեջանացման սպառնալիքը։

Մի կողմում սերն է, մյուս կողմում՝ շանտաժը։

Սերը Հայոց պետության հանդեպ չպետք է պարտվի ադրբեջանական շանտաժին»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ