16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԱԲ-ի նոր նվաճումը. ախտորոշում է հիվանդներին /Տեսանյութ/

Bloomberg-ի փոխանցմամբ՝ չինական ստարտափը Սաուդյան Արաբիայում բացել է աշխարհում առաջին կլինիկան, որտեղ արհեստական բանականությունը (ԱԲ) ախտորոշում է հիվանդներին:

Սա առողջապահության առաջնային օղակում բժիշկներին  փոխարինելու կարևոր քայլ է։

Շանհայի  Synyi AI բժշկական տեխնոլոգիական ընկերությունը Սաուդյան Արաբիայի արևելյան Ալ-Ահսա շրջանում փորձնական ծրագիրը գործարկել է ապրիլին՝ Almoosa Health Group-ի հետ համագործակցությամբ։

Փորձնական նախագծի ընթացքում ԱԲ վիրտուալ բժիշկն ինքնուրույն ախտորոշումներ կդնի և դեղատոմսեր դուրս կգրի հիվանդներին՝ նրանց հետ շփվելով այնպես, ինչպես մարդ-բժիշկը։

Նշվում է, որ սա վերջին քայլն է այն ուղղությամբ, որպեսզի ԱԲ-ին թույլատրվի ուղղակիորեն ախտորոշել և բուժել հիվանդներին։

Փորձարկման նախորդ փուլում ԱԲ-ի սխալների մակարդակը 0,3%-ից պակաս է եղել։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ