07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ցավազրկողներից մի քանիսը կարող են անպտղություն առաջացնել /Տեսանյութ/

Լոնդոնի Բրունելի համալսարանի գիտնականները ցնցող բացահայտումներ են կատարել: Daily Mail-ի փոխանցմամբ՝ պարացետամոլի բարձր չափաբաժինները կարող են կուտակվել օրգանիզմում և ունենալ տղամարդկանց ակտիվ սերմնաբջիջների քանակը նվազեցնող թունավորիչ ազդեցություն: Հետազոտություններն ավելի ու ավելի են հաստատում, որ ամբողջ աշխարհում արական սերմնաբջիջի քանակն անշեղորեն նվազում է: Մեկ սերնդում այս ցուցանիշը նվազել է 60%-ով։ Մինչև 2000 թվականը գիտնականները նշում էին […]

Կվերակենդանացնեն անհետացած մամոնտներին /Տեսանյութ/

Colossal Biosciences Inc.-ը, որն օգտագործում է ԴՆԹ և գենոմիկա՝ փորձելով վերականգնել անհետացած կենդանիներին, հույս ունի մամոնտներին աշխարհ բերել մինչև 2028 թվականի վերջ: Bloomberg-ի փոխանցմամբ՝  իր ջանքերն ուժեղացնելու համար Դալլասում գտնվող ընկերությունը հավաքել է 200 միլիոն դոլար իր նախագծի համար՝ իր ընդհանուր գնահատումը հասցնելով 10,2 միլիարդ դոլարի, ինչը վեց անգամ գերազանցում է ընդամենը երկու տարի առաջ […]

ԱԲ-ն սկսել է ստել /Տեսանյութ/

Արհեստական ​​բանականության (AI) խոշոր մոդելները ի վիճակի են մոլորեցնել, երբ դրանց ստիպում են ստել՝ իրենց նպատակներին հասնելու համար, ցույց է տվել նոր հետազոտությունը: ArXiv preprint տվյալների բազայում հրապարակված նոր հետազոտության մեջ մի խումբ գիտնականներ մշակել են ազնվության արձանագրությունը, որը կոչվում է «Պնդումների և մոդելային գիտելիքների համադրման» (MASK) չափանիշ: Թեև տարբեր ուսումնասիրություններ և գործիքներ են մշակվել՝ […]

Ինչու ամենաքաղցրակեր կաթնասունները շաքարախտով երբեք չեն հիվանդանում. /Տեսանյութ/

Popular Science-ի փոխանցմամբ՝ չղջիկների տեսակներից մեկն ամեն օր իր քաշից երկու անգամ ավելի շատ քաղցր մանգո, բանան և թուզ է ուտում: Այս կաթնասուններն ամենաքաղցրակերներն են, բայց նրանց մոտ երբեք շաքարախտ չի զարգանում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գենետիկական հարմարվողականությունները թույլ են տալիս այս չղջիկներին պաշտպանվել շաքարի մեծ քանակի օգտագործման հետ կապված հիվանդություններից: Գիտնականները կարծում […]

Անօդաչու հսկա սուզանավ է գործարկվել /Տեսանյութ/

Orca անունով սուզանավը մշակվել է Boeing-ի կողմից ԱՄՆ ռազմածովային նավատորմի համար։ Այն առաջին հսկա հեռահար ռոբոտային սուզանավն է և նրա երկարությունը 26 մ է, կրողունակությունը՝ մոտ 9 տոննա: Техкульт-ի փոխանցմամբ`  սա նավատորմի կողմից պատվիրված չորս նախատիպերից առաջինն է՝ հիմնված Echo Voyager նախատիպի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2017 թվականին: Orca-ն կառուցված է հիբրիդային դիզելային/լիթիում-իոնային […]

Ռոբոտները արդեն զորահանդեսի մեջ են /Տեսանյութ/

Indiatimes-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանում ռոբոտ-շները մասնակցել են Բանակի օրվան նվիրված զորահանդեսին: Ռոբոտ-շները կարող են հեռակառավարվել կամ գործել ինքնուրույն, կրել զենքեր, գիշերային տեսողության և ջերմային տեսախցիկներ, անօդաչու թռչող սարքեր և ռոբոտային ձեռք՝ առարկաները կառավարելու համար: Այս ռոբոտները նախատեսված են բարդ միջավայրերում աշխատելու համար՝ նվազեցնելով զինվորների համար ռիսկերը: Նրանք բավականին բազմաֆունկցիոնալ են՝  կարող են տեղաշարժվել աստիճաններով, զառիթափ թեքություններով […]

ԱԹՍ-ը նոր բարձունքներ է նվաճում /Տեսանյութ/

Չինացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքը, որն արձակվում է սուզանավից և ունակ է ինչպես թռչել, այնպես էլ ջրի տակ լողալ: South China Morning Post-ի փոխանցմամբ՝ սայրերը, որոնք սարքն օգտագործում է թռիչքի համար, ջրում հայտնվելուց հետո հինգ վայրկյանում ծալվում են, իսկ դրանց փոխարեն շարժումն ապահովում են հատուկ պտուտակները։ Ենթադրվում է, որ անօդաչու սարքը […]

Չինացի գիտնականները դեղամիջոց են ստեղծել քաղցկեղի բուժման համար

Հոնկոնգի RTHK ռադիոկայան փոխանցմամբ՝ չինական համալսարանի գիտնականները դեղամիջոց են ստեղծել քթի խոռոչի քաղցկեղի բուժման համար: Գիտնականները նշում են, որ այն քաղցկեղի բջիջներում առաջացնում է «ինքնաոչնչացման ցիկլ»: Դեղամիջոցը փորձարկվել է լաբորատոր մկների վրա և լավ արդյունքներ է ցույց տվել։ Հետազոտության հեղինակները դեղամիջոցը բնութագրում են որպես «խելացի ռումբ», քանի որ այն ոչ միայն ոչնչացնում է չարորակ բջիջները, […]

Մեկ ոտքի վրա կանգնելը՝առողջության ցուցանիշ /Տեսանյութ/

Ռոչեսթերի Մայո կլինիկայի բժշկական կենտրոնի ամերիկացի գիտնականները պարզ և արդյունավետ թեստ են հայտնաբերել, որը հնարավորություն է տալիս գնահատելու մարդու ծերացման աստիճանը։ Գիտնականների թիմը մի շարք թեստեր է անցկացրել՝ 50 տարեկանից բարձր 40 առողջ մարդկանց մասնակցությամբ: Թեստերը ներառում էին քայլքը, հավասարակշռությունը պահելու ունակություն, բռնելու ուժն ու ծնկի ուժը: PLOS One բժշկագիտական ​​հետազոտության համաձայն՝ հավասարակշռության թեստերում մասնակիցները […]

2 մլն դոլար՝ անմահության համար /Տեսանյութ/

46-ամյա միլիարդատերը չի ցանկանում ծերանալ և  տարեկան 2 մլն դոլար է  ծախսում ՝ «հավերժ» ապրելու համար։ ladbible-ի փոխանցմամբ՝  տեխնոընկերության նախկին տնօրեն Բրայն Ջոնսոնը խիստ օրակարգի եւ դիետայի է հետեւում, որպեսզի չծերանա եւ որքան հնարավոր է երկար ապրի: Ջոնսոնը հայտնի է իր 1.950 կալորիա դիետայով եւ ընկույզի պուդինգի (հունական ընկույզի, մակադամիա ընկույզի, նռան հյութի, հատապտուղների եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի