Ցավազրկողներից մի քանիսը կարող են անպտղություն առաջացնել /Տեսանյութ/
Լոնդոնի Բրունելի համալսարանի գիտնականները ցնցող բացահայտումներ են կատարել:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ պարացետամոլի բարձր չափաբաժինները կարող են կուտակվել օրգանիզմում և ունենալ տղամարդկանց ակտիվ սերմնաբջիջների քանակը նվազեցնող թունավորիչ ազդեցություն:
Հետազոտություններն ավելի ու ավելի են հաստատում, որ ամբողջ աշխարհում արական սերմնաբջիջի քանակն անշեղորեն նվազում է:
Մեկ սերնդում այս ցուցանիշը նվազել է 60%-ով։
Մինչև 2000 թվականը գիտնականները նշում էին տղամարդկանց պտղաբերության տարեկան 1% անկում, սակայն վերջերս այդ տեմպերը կրկնապատկվել են:
Բրիտանացի բժիշկները նշում են, որ երիտասարդ տղամարդիկ գրեթե երեք անգամ ավելի հաճախ են բախվում fertilité-ի (սեռական հասուն օրգանիզմի կենսունակ սերունդ առաջացնելու ունակության) հետ, քան ավագ սերունդների ներկայացուցիչները։
Դա արտացոլված է ժողովրդագրության մեջ. ծնելիության մակարդակը երկրում «իջել» է բնակչության վերարտադրման մակարդակից:
Բրունելի համալսարանի գիտնականների կարծիքով՝ տղամարդկանց պտղաբերության վատթարացման անսպասելի պատճառ կարող է լինել հայտնի ցավազրկող պարացետամոլը:
Գրեթե հազար տղամարդկանց շրջանում անցկացված հետազոտության ընթացքում բոլոր մասնակիցների մեզի մեջ պարացետամոլի մակարդակը գերազանցել է թույլատրելի մակարդակը:
Լաբորատոր փորձերը հաստատել են այս կապը. մկները, որոնց պարացետամոլ են տվել, տեստոստերոնի արտադրության նվազում են ցույց տվել:
Մեկ այլ հայտնի ցավազրկող՝ իբուպրոֆենը, նույնպես կապված է տղամարդկանց պտղաբերության նվազման հետ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է իջեցնել տեստոստերոնի մակարդակը և խանգարել սերմի արտադրությանը:
Ընդսմին, ոչ բոլոր բժիշկներն են համարում, թե տղամարդկանց անպտղության հիմնական «մեղավորները» դեղորայքներն են:
Մանրամասները՝ կից տեսանյութում: