22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեկ ոտքի վրա կանգնելը՝առողջության ցուցանիշ /Տեսանյութ/

Ռոչեսթերի Մայո կլինիկայի բժշկական կենտրոնի ամերիկացի գիտնականները պարզ և արդյունավետ թեստ են հայտնաբերել, որը հնարավորություն է տալիս գնահատելու մարդու

ծերացման աստիճանը։

Գիտնականների թիմը մի շարք թեստեր է անցկացրել՝ 50 տարեկանից բարձր 40 առողջ մարդկանց մասնակցությամբ:

Թեստերը ներառում էին քայլքը, հավասարակշռությունը պահելու ունակություն, բռնելու ուժն ու ծնկի ուժը:

PLOS One բժշկագիտական ​​հետազոտության համաձայն՝ հավասարակշռության թեստերում մասնակիցները կանգնում էին ուժահարթակների վրա տարբեր դիրքերում՝

երկու ոտքերի վրա՝ բաց աչքերով, երկու ոտքերի վրա՝ փակ աչքերով, գերիշխող ոտքի վրա (այն ոտքի, որով սովորություն ենք դարձրել առաջին քայլն անել)՝

բաց աչքերով և ոչ գերիշխող ոտքի վրա՝ բաց աչքերով:

Յուրաքանչյուր մոտեցում տևում էր 30 վայրկյան։

Արդյունքները ցույց են տվել, որ տարիքի հետ ֆիզիկական հնավորությունների անկման լավագույն կանխատեսումն այն է, թե որքան երկար կարող է մարդը կանգնել մեկ ոտքի վրա,

հատկապես, եթե ոտքը ոչ գերիշխող է:

«Հավասարակշռությունը կարևոր ցուցանիշ է, քանի որ, ի լրումն մկանային ուժի, այն պահանջում է տեսողության, վեստիբուլյար համակարգի և սոմատոզենսորային համակարգի

մասնակցություն»,-ասում է հետազոտության ավագ հեղինակ դոկտոր Քենթոն Քաուֆմանը:

Գիտնականը նշում է, որ մարդիկ կարող են սկսել մարզել իրենց հավասարակշռությունը՝ տարիքային փոփոխությունները երկարաձգելու նպատակով:

Դա անելու համար հարկավոր է օրական 30 վայրկյան կանգնել մեկ ոտքի վրա՝ ոտքերի դիրքը փոխելով:

Այն շատ ժամանակ չի խլում և հատուկ սարքավորումներ չի պահանջում:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ