23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Անօդաչու հսկա սուզանավ է գործարկվել /Տեսանյութ/

Orca անունով սուզանավը մշակվել է Boeing-ի կողմից ԱՄՆ ռազմածովային նավատորմի համար։

Այն առաջին հսկա հեռահար ռոբոտային սուզանավն է և նրա երկարությունը 26 մ է, կրողունակությունը՝ մոտ 9 տոննա:

Техкульт-ի փոխանցմամբ`  սա նավատորմի կողմից պատվիրված չորս նախատիպերից առաջինն է՝ հիմնված Echo Voyager նախատիպի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2017 թվականին:

Orca-ն կառուցված է հիբրիդային դիզելային/լիթիում-իոնային մարտկոցի դիզայնով:

Սուզանավի առավելագույն արագությունը 8 հանգույց/ժամ (15 կմ/ժ) է , հեռահարությունը՝ մինչև 10,500 կմ:

Սուզանավը հագեցած է ինքնավար նավիգացիոն համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս առաքելություններ իրականացնել միջազգային ջրերում։

Սովորական սուզանավերի համեմատ՝ Orca-ն շատ փոքր տեսք ունի՝ անձնակազմի համար նախատեսված հարմարությունների, կենսաապահովման համակարգերի, անվտանգության և ձայնի կլանման բացակայության պատճառով:

Մանրամասները կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ