22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Սահմանամերձ գյուղեր առանց դպրոցների․ վտանգված ապագա

ԿԳՄՍ նախարարության որոշմամբ 2026թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում գործող 231 դպրոցներ փակվում են, որով 7880 աշակերտ զրկվում են սեփական համայնքում դպրոց գնալու հնարավորությունից: Դրա արդյունքում գործազուրկ են դառնում 2300 ուսուցիչ և 2400 օժանդակ աշխատող: Ուշագրավ է նաև, որ այդ դպրոցներից 55-ը գտնվում են սահմանամերձ գյուղերում, որից 27-ը միայն Սյունիքում:
Այս որոշումով ակնհայտորեն դատարկվելու են վերոհիշյալ գյուղերը, որը բերելու է դեմոգրաֆիկ կատաստրոֆայի: Էլ չեմ ասում կրթության որակի անկումը , որովհետև հաշվի առնելով գյուղից գյուղ գնալու անհարմարությունները, հատկապես ձմռանը, աշակերտների մեծամասնությունը պարզապես չի հաճախելու դպրոց: Էս ա՞ Ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով, հարցնում է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ