20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 23, 2014

Անկախության նախակարապետը, կերտվեց մեր նորօրյա հայրենիքը

24տարի առաջ,  օգոստոսի 23-ին  Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց “Հռչակագիր Հայաստանի անկախության մասին”, որով սկսվեց Հայաստանի անկախացման գործընթացը: Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Մինչեւ նոր սահմանադրության ընդունումը Հռչակագիրը ծառայելու էր իբրեւ ծրագրային փաստաթուղթ։ ՀՀ արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել […]

Գարեջրի փառատոնը տեւեց 5 ժամ /ֆոտո/

Երեւանի քաղաքապետարանի “Երեւանյան ամառ” եռամսյա ծրագրում ներառված վերջին՝ Գարեջրի փառատոնը, կայացավ օգոստոսի 22-ին, Կարապի լճի հարակից տարածքում։ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուաիասյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունել է փառատոնի մասնակիցներին ու ներկաներին եւ նշել, որ քաղաքապետարանը, նախաձեռնելով այս փառատոնը, լիահույս է, որ այն եւս կդառնա քաղաքի սիրելի տոներից մեկը։ Փառատոնին մասնակցում էին 12 կազմակերպություններ՝ գարեջրի […]

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ /ֆոտո/

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը եւ ներկայիս իրադրությունը: ԱԺ փոխնախագահն անընդունելի համարեց 21-րդ դարում ազգային եւ կրոնական անհանդուրժողականության պատճառով Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային բռնությունները: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ խնդիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես […]

Երեւանի քաղաքապետարանը աջակցում է անապահով ընտանիքներին

  Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության համակարգմամբ ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել է սոցիալական մի քանի խմբերին ուղղված ծրագիրը։  “Ծրագրում ընդգրկված են 231 ընտանիքներ, որոնք որպես խիստ կարիքավոր ընտանիքներ հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, բազմազավակ են կամ հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամ ունեն։ Երեւանի քաղաքապետարանի եւ “Կամրջակ” հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում՝ ուսումնական տարվան ընդառաջ այդ ընտանիքների 7-11 […]

Բարերար Լեւոն Հայրապետյանի առողջությունը վատթարացել է. ֆեյսբուք

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը Ֆեյսբուքի  իր տարեգրքում գրել է. “Քիչ առաջ շատ տագնապալի լուր ստացա իմ՝ արտասահմանում բնակվող ընկերներից մեկից, որը շատ մոտ հարաբերություններ ունի հայտնի բարերար, այժմ մոսկովյան բանտերից մեկում գտնվող Լեւոն Հայրապետյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ, Հայրապետյանի առողջական վիճակն ուղղակի խայտառակ վատ է, ասում են, որ Աստված չանի, եթե այսպես շարունակվի, ամեն ինչ օրերի […]

Քաջարանի զինվորական բորշը /վիդեո/

Օգոստոսի 21-ին՝ Քաջարանի 56-րդ ամյակի օրը քաղաքապետ Վարդան Գեւորգյանի նախաձեռնությամբ “զինվորական քաղաքիկ” էր նախաձեռնել: Ամեն ինչ ռազմական էր, նաեւ բորշը: Թերեւս նկատենք, որ վրանում ճաշող պաշտոնյաներից միայն Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի նորանշանակ ղեկավարությունը անձեռոցիկ պահանջեց: Նրանց հիշեցրին, որ իրենք “մարտական” պայմաններում են սնվում, ու անձեռոցիկ չկա:  Մանրամասները տեսանյութում:

Բոտուլիզմի 4 դեպք՝ 6 տուժածով

   2014թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք` 6 տուժածով, մահվան ելք չի արձանագրվել: Թունավորումների պատճառ են հանդիսացել տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, սմբուկի խավիարի, լոբու պահածոների օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Կոտայքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում:             Ընթացիկ տարում արձանագրվել է սնկային թունավորման 20 դեպք` 29 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի