01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բոտուլիզմի 4 դեպք՝ 6 տուժածով

   2014թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք` 6 տուժածով, մահվան ելք չի արձանագրվել: Թունավորումների պատճառ են հանդիսացել տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, սմբուկի խավիարի, լոբու պահածոների օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Կոտայքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում:

            Ընթացիկ տարում արձանագրվել է սնկային թունավորման 20 դեպք` 29 տուժածով, որից 8-ը մինչեւ 14 տարեկան երեխաներ։ Թունավորման պատճառ է դարձել թունավորվածների կողմից հավաքված սնկերի օգտագործումը։ Դեպքերը հիմնականում արձանագրվել են Լոռու, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի մարզերում:

            Թունավորման նախնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ, բոտուլիզմի դեպքում՝ երկտեսություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առաջ մշուշ, ցանց), ռնգախոսություն եւ այլն: Առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը.

            • չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում եւ առանց պատշաճ ջերմաստիճանային եւ հիգիենիկ պայմանների վաճառվող, հատկապես` արագ փչացող սննդամթերք,

            • սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ եւ այլն) օգտագործելուց առաջ լվանալ միայն հոսող խմելու ջրով (չօգտագործել առուների, գետերի ջրերը),

            • հետեւել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել օճառով, հատկապես սնունդ պատրաստելուց եւ ուտելուց առաջ,

            • սննդամթերքը պահել փակ տարաներում` ճանճերից աղտոտումը կանխարգելելու նպատակով,

            • չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում եւ ոռոգման ջրանցքներում,

            • խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

            • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` եռացնելով 20-25 րոպե,

            • չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ