02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Անկախության նախակարապետը, կերտվեց մեր նորօրյա հայրենիքը

24տարի առաջ,  օգոստոսի 23-ին  Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց “Հռչակագիր Հայաստանի անկախության մասին”, որով սկսվեց Հայաստանի անկախացման գործընթացը: Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Մինչեւ նոր սահմանադրության ընդունումը Հռչակագիրը ծառայելու էր իբրեւ ծրագրային փաստաթուղթ։

ՀՀ արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Անկախ է այն ժողովուրդը, ով ազատության ձգտում ունի: 24 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը ցույց տվեց ազատության իր տենչը, որն իր հերոսական պատմության հնոցում թրծված ու պապենական գեներով փոխանցված կամքն էր, էությունը, ԵՍ-ը, որով կերտվեց մեր նորօրյա Հայրենիքը, եւ որպես դրա պատգամ հնչեց մեր անկախության հռչակագիրը: Այն սահմանեց մեր երկրի կառուցման ու զարգացման նախահիմքերը, նախանշեց մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարական հարաբերությունների կազմավորման ուղին: Թող իրականանան մեր անկախության հռչակման նպատակները՝ դառնալով մեր յուրաքանչյուր քաղաքացու եւ աշխարհասփյուռ հայության իդեալը եւ թող սա լինի հայոց պատմության մեջ անկախության նվաճման վերջին անհրաժեշտությունը..”:

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանին էլ “ագրեսոր” մականունը իրեն ավելի հոգեհարազատ է, քան “մազապուրծինը”:

“Շնորհավորում եմ բոլորիս մեր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ հռչակագրի ընդունման առթիվ: Այս անկախություն բառն էր, որ այսօր յուրաքանչյուրիս շարժիչ ուժն է դարձել մեր ընտանիքների ստեղծագործ ու բնականոն աշխատանքը ապահովելու համար: Այս ՀՌՉԱԿԱԳԻՐՆ է, որ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ նախակարապետը դարձավ, հիշեցրեց անցյալը, գծագրեց ներկան, կերտեց ապագան: Այս հռչակագիրն է, որ դարձավ մեր քաղաքական ու իրավական պետության հայրմերը եւ ուրեմն յուրաքանչյուրիս պարտքն է սրբությամբ պահել մեր խորհրդանիշnերը, ԵՌԱԳՈՒՅՆԸ, ԶԻՆԱՆԱՆՇԱՆԸ, ՕՐՀՆԵՐԳԸ, ՆԱԽԱԳԱՀԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ:

Այս հռչակագրով է, որ ազատվեցինք մազապուրծի խարանից ու դարձանք այնքան ուժեղ, որ մեզ փորձեցին ագրեսոր դիտել, ու գիտե՞ք ես այդքան էլ չեմ նեղվում ագրեսոր բառից, անգամ ինձ այն դուր է գալիս”,-գրել է նա ֆեյսբուքի իր տարեգրքում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ