20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 22, 2014

Երբ լսում էինք՝ մեր եղբայրներն ինչպես են պաշտպանում սահմանները, ավելի մեծ ուժ ու եռանդ էինք ստանում

 Օգոստոսի 22-ին “Բազե” համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները հանդիպեցին տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի թիմային մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականի անդամների եւ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ։ Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը ՀՀ պաշտպանության նախարարի եւ նախարարության անձնակազմի անունից ողջունեց “Բազե” հավաքի մասնակիցներին։ Խոսելով սահմանային վերջին իրադարձությունների մասին՝ […]

Ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ավարտելով երկօրյա պաշտոնական այցը, մեկնել է Երեւանից: “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի ճանապարհման պաշտոնական արարողությունը:  ԱԺ նախագահը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների դերը :

Ցեղասպանության հերքումը Հունաստանում կքրեականացվի

 Ըստ Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուի պաշտոնական հաղորդագրության, “Այլատյացության դեմ” կոչվող օրենքում ավելացվել է Պոնտոսի հույներ, հայերի եւ Փոքր Ասիայի ցեղասպանությունների հերքումը քրեականացնելու վերաբերյալ հոդված: Օրինագիծը օգոստոսի 26-27-ը կքննարկվի Հունաստանի խորհրդարանում:  “Օրինագծի վերջնական տարբերակի համաձայն` Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների հերքումը հանցագործություն կհամարվի: Բացի այդ հունական եւ միջազգային դատարանների վճիռներով ընդունված ցեղասպանությունների հերքումը նույնպես կքրեականացվի”,-ասել […]

Քննարկում պաշտպանության նախարարությունում

Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ՀՀ պաշտպանության նախարարությունում «ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցության հայտերի ներկայացումը եւ վարչական աջակցությունը» թեմայով աշխատաժողովն անցկացնող ՄԱԿ-ի եւ Կանզասի ազգային գվարդիայի փորձագիտական խմբին: Նշված աշխատաժողովն անցկացվում է ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովի նպատակն է […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Նախագահը ողջունել է վարչապետի կարգավիճակով Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն՝ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորելով բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն են արագ արձագանքելու հայ-վրացական երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող հարուստ օրակարգի տարբեր խնդիրներին: Հանրապետության Նախագահը ցանկություն […]

ԱԺ նախագահը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների դերը /ֆոտո/

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ, երկու երկրների դեսպանները: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով […]

Ինտենսիվ կերպով շարունակվում են “Հյուսիս-հարավ” ավտոմայրուղու շինարարական աշխատանքները

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողությամբ “Հյուսիս-հարավ” ավտոմայրուղու Տրանշ 1-ի՝ Երեւան-Արտաշատ (հատված 2), Երեւան-Աշտարակ (հատված 3) եւ Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին (հատված 1) ճանապարհահատվածներում ամռան ամիսներին ինտենսիվ կերպով շարունակվում են շինարարական աշխատանքները։ Տրանշ 1-ի Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածում, որտեղ արդեն ավարտվել է ձախակողմյան մոտ 19.5 կմ երկարությամբ հատվածի բետոնապատումը,կատարվում է կարալցում, ջրահեռացման համակարգերի տեղադրում, կամրջային […]

Բազեական լրագրողները

2008թ. ի վեր “Բազե 2014” համահայկական երիտասարդական հավաքում այս տարի առաջին անգամ ձեւավորվեց լրագրողների ջոկատ։ Ընդ որում, այն կազմավորվեց հենց մի խումբ լրագրողների առաջարկով, ովքեր դիմել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։ “Բազե” հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը նշում է, որ լրագրողների ջոկատից հավաքի ղեկավարությունն ակնկալում է փոխգործակցություն. “ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն է տրված ներսից ճանաչել հավաքը։ Եվ եթե […]

Քաջարանցու ճակատին միշտ տաք քրտինք է /վիդեո, ֆոտո/

“Քաջարանցիների ճակատին երբեք սառը քրտինք չեք տեսնի: Միշտ տաք քրտինք է: Քաջարանցիներն ոչ ախ ունեն, ոչ վախ ունեն:Ունեն աշխատանք, ինչի արդյունքում էլ ճակատին տաք քրտինք է”,-ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը: Երեկ օգոստոսի 21-ին Քաջարանը  նշեց հիմնադրման 56 ամյակը: Պատարագից հետո հարգանքի տուրք մատուցվեց զոհված ազատամարտիկների հուշահամալիրում, որից հետո սկսեցին տոնական միջոցառումները: Ծրագիրը հագեցած էր ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի