11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քննարկում պաշտպանության նախարարությունում

Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ՀՀ պաշտպանության նախարարությունում «ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցության հայտերի ներկայացումը եւ վարչական աջակցությունը» թեմայով աշխատաժողովն անցկացնող ՄԱԿ-ի եւ Կանզասի ազգային գվարդիայի փորձագիտական խմբին:

Նշված աշխատաժողովն անցկացվում է ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության գործընթացին, խաղաղապահ առաքելության եւ նախատեղակայման ուղեցույցին, պահանջներին  եւ այլն:

ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրին ՀՀ անդամակցությունը հաստատվել է 2013թ.-ին եւ նշված ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայկական կողմին խաղաղապահ կարողությունների զարգացման եւ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությունների ներգրավման գործընթացում:         

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հովանո ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններին հայկական կողմի մասնակցության եւ «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա նախագծերը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ