21 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը և նրա քաղաքական թիմը մշտապես բաց և հրապարակային են ներկայացրել իրենց դիրքորոշումները. Դանիելյան

ՀՀԿ ԳՄ անդամ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լրագրող Վահե Մակարյանին հարգում եմ իր մասնագիտական գործունեության համար, ուստի այս անգամ չեմ համեմատի նրա հրապարակումը նիկոլիզմին բնորոշ այն գործելակերպի հետ, երբ անձնական ենթադրություններն ու իրականության հետ կապ չունեցող կարծիքները ներկայացվում են որպես փաստ։

Սակայն պետք է արձանագրել, որ իրականությանը չհամապատասխանող պնդումներով, ակնարկներով և տողատակերով գոյություն չունեցող երևույթներ վերագրել մարդկանց ու դրանք ներկայացնել որպես իրականություն՝ լրագրության լավագույն ավանդույթների հետ որևէ կապ չունի։

Սերժ Սարգսյանը և նրա քաղաքական թիմը մշտապես բաց և հրապարակային են ներկայացրել իրենց դիրքորոշումները՝ թե՛ այն ընտրություններում, որոնց մասնակցել են, թե՛ տարբեր քաղաքական գործընթացների և փողոցային պայքարի ընթացքում։

Այս ընտրությունների վերաբերյալ Նախագահ Սարգսյանի ուղերձը նույնպես չափազանց հստակ էր՝ «Գնա՛, որ գնան»։ Մենք ամեն օր իրականացրել ենք հանդիպումներ, այցելություններ և քարոզչական աշխատանք՝ խրախուսելով քաղաքացիների բարձր մասնակցությունը, թեև ինքներս որպես քաղաքական ուժ անմիջական մասնակցություն չէինք ունենում ընտրական գործընթացին։

Հետևաբար, ավելի ճիշտ կլինի զբաղվել փաստերով և մասնագիտական աշխատանքով, այլ ոչ թե մտացածին վարկածներով փորձել մանիպուլացնել հանրային կարծիքը կամ խեղաթյուրել իրականությունը»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ