20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 27, 2014

Հստակեցվում են մարզային առողջապահական համակարգի զարգացմանը հեռանկարները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցություն մարզպետարանների առողջապահության  ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Նախ ներկայացվեց նախորդ խորհդակցության ժամանակ տրված` մարզերի առողջապահական համակարգի զարգացմանը  միտված հանձնարարականների կատարման ընթացքը։ Խոսքը վերաբերում էր թե՛ մարզային բժշկական հաստատությունների (առողջության պահպանման առաջնային օղակի եւ հիվանդանոցների) քարտեզագրմանն ու այդ ճանապարհով առկա խնդիրների գույքագրմանը, թե՛ մարզերի բուժհաստատություններում պահանջվող մասնագետներով […]

Աշուղը երգում է ամենուր /վիդեո/

Նրա երազը եկավ Սասուն աշխարհից, բուն դրեց հոգու մեջ ու թևածեց երգի տեսքով: Աշուղ Ռազմար Սասունցին (Ռազմար Պանդուխտի Վարդումյան) ծնվել է Իրինդ գյուղում, որտեղ նորովի հաստատվեցին Սասուն աշխարհից տեղահան եղած հայերը: Երգեց հայրնենի բնաշխարհին հատուկ խաղիկներով, սրբորեն պահելով բարբառային բոլոր ելևեջները: Ռազմահայրենասիրական երգերի հեղինակը, որը Հայաստանի հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ է այսօր տոնում է իր […]

Սյունիքի մարզպետն ընդունեց Կանադայից ուղարկված մարտահրավերը

ALS բարեգործական կազմակերպության ”Սառցե դույլ” ֆլեշմոբին միացել է այս օրերին Կանադայում գտնվող  “Դանդի փրեյս Մեթալս Կապան”  գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը եւ կապանցիների անունից 1000դոլար է փոխանցել հիվանդ երեխաների ֆոնդին: Իր հերթին նա մարտահրավեր էր ուղարկել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին: Սյունիքի մարզպետի պատասխանը չի ուշացել: Իր Ֆեյսբուքում մարզպետը ողջունել է իր ընկերոջը՝ Հրաչ Ջաբրայանին եւ ընդւոնել մարտահրավերը: […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց անձրեւ էլ կտեղա

 Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության տվյալների, օգոստոսի 27-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:  Օդի ջերմաստիճանը  այսօր՝ օգոստոսի 27-ին եւ վաղը՝  կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ օգոստոսի 30-31-ին […]

Մեկ օրում՝ 400 կրակոց

Ըստ  Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, օգոստոսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:

“Մեր թոթի արաղը դեղ ու դարման ա….”/վիդեո/

“Հա դե լիտրը 5 հազար դրամ ա, տարբերություն չկա, որտեղից ես գնում օղին “,-Արցախում ասացին մեզ, երբ ցանկացանք թթի օղի գնել: “Բայց Երեւանում էլ է այդ նույն գինը”,-հակադրձեցինք: “Բա մեր թոթի արաղը դեղ ու դարման ա, անգինն ա”,-իրենց ապրանքը շարունակեցին գովաբանել արցախցիները: Henaran.am-ի զրուցակիցը նշեց, որ թթի օղիով տարեկան 1,5-2 մլն դրամի եկամուտ է ունենում: […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում հետեւել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին եւ կաթի վերամշակման ընկերությունների գործունեությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն երեկ աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզի մի շարք համայնքներ: Նախարարը փոխմարզպետներ Արսեն Դարբինյանի եւ Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ նախ այցելել է երկու անգամ կարկտահարությունից տուժած Ամրակից համայնք, որտեղ նա դիտարկել է, թե ինչպիսին է եղել կարտոֆիլի բերքատվությունը,  ինչպես նաեւ հետեւել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին,  զրուցել է  գյուղացիների հետ, ծանոթացել  նրանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի