20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 6, 2014

“Երեւան սիթի”-ն ընդառաջեց հաճախորդներին, բայց դե….

“Երեւան Սիթի” սուպերմարկետների ցանցը հստակություն է մտցրել իր գովազդային թերթիկներում: Հիշեցնենք, որ Henaran.am-ը որոշ ժամանակ առաջ անդրադարձել էր ցանցի “Հավատարիմ հաճախարոդ” ակցիային՝ նշելով, որ հստակ ձեւակերպված չէ, որ ով կարող է լինել “Հավատարիմ հաճախորդ ” եւ երբ է տվյալ հաճախորդը օգտվում ակցիայից: Մեր ահազանգից հետո տնօրինությունը փոփոխություն մտցրեց եւ գրեց, որ “Հավատարիմ հաճախորդ” կարող է […]

Պաշտպանության նախարարը կարեւորում է մարզպետների այցը դիրքեր

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը օրերս մարզի մարտական դիրքերում էր: Նա մեկ օր անցկացրեց զինվորների հետ, որին հաջորդեց Վայոց ձորի մարզպետի այցը զորամասեր:  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե  արդյո՞ք նման հանդիպումները համաձայնեցվում են պաշտպանության նախարարության հետ: Սեյրան Օհանյանը կարեւորելով նման հանդիպումները՝ ասաց, որ բանակի կողքին լինելը անհրաժեշտություն է: “Այս օրերին եւ վերջին տարիներին […]

Բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը

ՀՀ բնապահպանության նախարարությունում այսօր կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, տարբեր բուհերի եւ ՀՀ բնապահպանության նախարարության գիտնականները: Գիտատեխնիկական խորհրդի գործունեության նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գիտականորեն հիմնավորված մոտեցումների կիրառմանը, մթնոլորտի, հողերի, ջրերի, ընդերքի, կենդանական եւ բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող […]

Քեթրին Լիչը կարեւորել է իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը

Այսօր` օգոստոսի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Տիկին Լիչն իր ցավակցություններն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին: Սեյրան Օհանյանն իր հերթին ներկայացրել է իրադրությունը ուժերի շփման գծում: ՀՀ […]

Վարչապետը ծանոթացել է Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծովագյուղից մինչեւ Դիլիջանի թունելն ընկած ճանապարհահատվածի (73.2-83.12 կմ) շինհրապարակ՝ վերականգնողական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:  Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են 2014 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով՝ 1 մլրդ 180 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Հանրապետության վարչապետին է ներկայացվել շինարարական աշխատանքների ընթացքը, արձանագրված […]

Մայրաքաղաքի ոռոգման ցանցը 2014 թվականին ընդլայնվել է 22 կիլոմետրով

Մայրաքաղաքի օրեցօր ավելացող ծաղկապատ տարածքների, այգիների, պուրակների ու կանաչ գոտիների պահպանության ու խնամքի առաջին նախապայմանը ոռոգման նոր համակարգերի ներդրումն է: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ու անմիջական վերահսկողությամբ այս տարի կառուցվել է 22 կիլոմետր ոռոգման նոր համակարգ: Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության 2014 թվականի ծրագրերի շրջանակում  ոռոգման նոր խողովակաշարեր են անցկացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան, Օգանով, […]

Ադրբեջանը խնդրել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ

Интерфакс-ը հղում կատարելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մամուլի հաղորդագրությանը՝ նշում է, որ Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում քննարկել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:  Ադրբեջանը եւս մեկ անգամ մեղադրել է Հայաստանին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնության աճի համար:  Ադրբեջանցի դիվանագետներն “օկուպացված” տարածքում հայկական զորքերի ներկայությունն անվանել են խաղաղ գործընթացի համար “ամենամեծ սպառնալիքը”: 

Ասկերանում եւ Ակնայում՝ զինվորի կողքին

ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթների շրջանակներում ընդգրկված են մերօրյա հերոսների փառաբանմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված անվանակարգեր։ Մի շարք հասարակական կազմակերպություններ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհներով իրականացնում են ծրագրեր, որոնք նվիրված են հասարակության շրջանում զինվորի կերպարի արժեւորմանը, հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսների փառաբանմանը, հասարակության շրջանում առկա արատավոր բարքերի […]

Մահացել է “Գոհար” համույթի ղեկավարը

“Գոհար” համույթը իր ֆեյսբուքի էջում տեղեկացրել է խմբի ղեկավար Սեպուհի Աբգարյանի մահվան մասին:  “Յետ կարճատեւ հիւանդութեան եւ վաստակաշատ ու բեղմնաւոր կեանքի, ԳՈՀԱՐ Մեծ Ընտանիքին, Մելգոնեան Կրթական Հաստատութեան եւ իր սիրելի աշակերտներուն ու բարեկամներուն ու երկրաւոր կեանքին հրաժեշտ տուաւ Սփիւռքահայ արուեստագէտներու եւ մանկավարժներու ամէնէն պայծառ եւ ինքնատիպ դէմքերէն մին՝ Մայեսթրօ Սեպուհ Աբգարեանը։ Երեքշաբթի 5 Օգոստոս 2014-ի կանուխ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի