15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մայրաքաղաքի ոռոգման ցանցը 2014 թվականին ընդլայնվել է 22 կիլոմետրով

Մայրաքաղաքի օրեցօր ավելացող ծաղկապատ տարածքների, այգիների, պուրակների ու կանաչ գոտիների պահպանության ու խնամքի առաջին նախապայմանը ոռոգման նոր համակարգերի ներդրումն է: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ու անմիջական վերահսկողությամբ այս տարի կառուցվել է 22 կիլոմետր ոռոգման նոր համակարգ:

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության 2014 թվականի ծրագրերի շրջանակում  ոռոգման նոր խողովակաշարեր են անցկացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան, Օգանով, Դավթաշեն վարչական շրջանի Միկոյան, Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով, Վաղարշյան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի   Ահարոնյան,  Սեւակի փողոցներում եւ Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտայում:

Նշված  տարածքներում ստեղծված ցանցերի շնորհիվ մայրաքաղաքում արդեն ոռոգելի է եւս 35 հեկտար կանաչ տարածք։ Առանձին հատվածներում ցանցն արդեն գործարկվել է, մյուս տեղերում փորձարկման աշխատանքների ավարտից հետո՝ կմիացվի առաջիկա օրերին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ