Դու ո՞վ ես, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քո կարծիքը հայտնես․ Մամիջանյան
ԱԺ «Պատւվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսաուղերձ, որում ասվում է․
«Ինձ մի բան է հետաքրքրում՝ Էդմոն Մարուքյանի վրա այդքան «պեչատի» տեղ որտեղի՞ց․ քանի կար Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանն էիր, նույն ինքը՝ ծառան, հիմա դարձել ես Վիկտոր Սողոմոնյանի ծառան, այդքան «պեչատի» տեղ քո վրա որտեղի՞ց: Ախր ինչի՞ ես ստիպում պատմեմ, թե ոնց էիր ադրբեջանցիների մոտ փրփուռը բերանիդ պաշտպանում Արցախի հանձնումը, Նիկոլ Փաշինյանին ասում, որ շատ հանճարեղ դիվանագիտություն է անում և այլն, և այլն: Արման Եղոյանից լավ էիր Նիկոլ Փաշինյանին պաշտպանում՝ դեմդ առնել չէր լինում էր․ լինում էր, բայց դա արդեն առանձին պատմություն է։ Ինչքա՞ն ես շարունակելու դու ոտքի տակ ընկնել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում։ Դու ո՞վ ես, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քո կարծիքը հայտնես։ Խելոք մնա, հալովդ մնա։
Ինչ վերաբերվում է մնացյալ հրաշքներին, որոնք փորձում են առիթավորվել․․․ քաղբանտարկյալ, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանը մի քանի շաբաթ առաջ գրել էր, որ քարոզարշավի ընթացքում մենք չենք թիրախավորում, չենք արձագանքում այն խայտառակ արշավին, որը ծավալվել էր մեր դեմ։ Հիմա այդ բոլոր հրաշքներին տեղեկացնում եմ՝ քարոզարշավն ավարտվել է ու յուրաքանչյուրդ սկսելու եք ստանալ ձեր պատասխանը: Շատ եմ ասել ու մի անգամ էլ կասեմ՝ մի ասեք մեր մասին սուտ, որպեսզի մենք ստիպված չլինենք ձեր մասին ճշմարտությունն ասել:
Ինչ վերաբերվում է Մարուքյանին, ինձ հետաքրքիր է, պարո՛ն Մարուքյան, հեշտ մաքրվե՞ց լազերով «Նիկոլ Փաշինյանի ծառա» «տատուիրովկան», կարողացա՞ր նույն տեղում նոր տերերիդ անունները գրել, թե՞ ստիպված ես եղել ուրիշ տեղ այդ «նակոլկան» կամ «տատուն», չգիտեմ դու ոնց ես անվանում, անել։
Լավ եղեք, մենք դեռ շատ-շատ գործ ունենք անելու»:











































