19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետը ծանոթացել է Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծովագյուղից մինչեւ Դիլիջանի թունելն ընկած ճանապարհահատվածի (73.2-83.12 կմ) շինհրապարակ՝ վերականգնողական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:  Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են 2014 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով՝ 1 մլրդ 180 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

Հանրապետության վարչապետին է ներկայացվել շինարարական աշխատանքների ընթացքը, արձանագրված արդյունքները եւ առաջիկա անելիքները:  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զեկուցել է, որ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա վերահսկողության ներքո եւ բարենպաստ եղանակային պայմանների  դեպքում կավարտվեն օգոստոսի վերջին:

Ս.թ. հուլիսի 16-ին մեկնարկած Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը՝ ներգրավելով շուրջ 21 միավոր տեխնիկա եւ 60 աշխատակից: Մեկ օրում ասֆալտապատվում է 500 մետր ճանապարհահատված: Ճանապարհի ամբողջ երկայնքով՝ 7480 գծամետրի վրա, աշխատանքներն իրականացվում են նոր տեխնոլոգիայով՝ հովացման եղանակով. հին ծածկը սառը վերաօգտագործմամբ ծառայում է որպես նոր ճանապարհի հիմք, որի վրա տեղադրվում է երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ: Երեւանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջեւան ուղեւորվելու համար տրանսպորտային երթեւեկության այլընտրանքային երթուղի է ծառայում Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4 ճանապարհը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ