17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Գեղարքունիքի մարտական դիրքում հրազենի գործադրմամբ սպանություն. Shamshyan.com

Այսօր հայտնի էր դարձել, որ Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել։ ՊՆ-ն պաշտոնական պարզաբանմամբ հանդես չի եկել, սակայն ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ սպանություն է տեղի ունեցել.

«Այսօր՝ փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։

ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Դեպքի վայր են ժամանել Ռազմական ոստիկանության ծառայողները ու ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։

Մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։

Կասկածյալի ինքնությունը հայտնի է, նա հայտնաբերվել է»,- նշված է Shamshyan.com-ում։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ