20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 1, 2014

Դաս հակառակորդին. շարքային Քամալյանը անզեն է պայքարել /վիդեո/

ԼՂՀ ՊԲ-ի տարածած տեսանյութում ՊԲ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 31-ին՝ հակառակորդի հարձակման ժամանակ:  ՊԲ զինծառայողը անզեն հարձակվել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին,ձեռնամարտ սկսել և ստիպել վերջիններիս փախուստի դիմել: Դիտեք տեսանյութը:

Աննկարագրելի հպարտություն եմ զգում մեր բանակի հանդեպ. զորակցում եւ ցավակցում է Սյունիքի մարզպետը

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Անասելի ցավ եմ զգում մեր զինվորների կորստյան համար: Հասկանում եմ, այն ցավը, որը պատում է առաջին հերթին որդեկորույս ընտանիքներին, ապա նաեւ հանրությանը: Զորակցում եւ ցավակցում եմ, սիրելի ծնողներ, հարազատներ, բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր հայրենի եզերքի պաշտպանների հանդեպ: Նրանց հիշատակը վառ պահելու պարտավորություն ունենք: Նաեւ […]

Հրադադարը պետք է հարգվի. ԵԱՀԿ համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտահոգություն է հայտնել վերջին օրերին շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ակտիվացման շուրջ: Twitter միկրոբլոգի իր էջում նա գրել է. “Մենք լրջորեն մտահոգված ենք շմփան գծում հրադադարի խախտման դեպքերի աճով: Հրադադարը պետք է հարգվի”: Նշենք, որ ԼՂ Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի […]

Արծիվները Արցախի դիրքերում էին /ֆոտո/

 «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`  «Հայոց Արծիվներ»     ՀՀԿ,  www.hayocartsivner.am) 2014 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության եւ  Հայաստանի  Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաեւ սահմանագծի մարտական հենակետերում մինչեւ դեկտեմբեր կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, […]

Հրատապ ասուլիս Հենարանում

օգոստոսի 2-ին ժամը 12:00, Հենարան մամուլի ակումբում տեղի կունենա ասուլիս՝ սահմանում տեղի ունեցող ադրբեջանական դիվերսիոն գործողությոուններին թեմայով: Ասուլիսի բանախոսներն են արցախյան պատերազմի հրամանատարներ Յուրա Միքայելյանը, Արագած Մկրտչյանը, Վիտալի Դավթյանը և Արթուր Դավթյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի