Խոնարհված եկեղեցու օծմանը մասնակցել է Սյունիքի մարզպետը /ֆոտո/

Շաղատը Սյունիքի երբեմնի մայրաքաղաքն է եղել: Պատմական հարուստ անցյալ ունեցող բնակավայրում օգոստոսի 28-ին օծվել է Սուրբ Գեւորգ եկեղեցին: Այն կառուցվել է 1830-1840 թվականներին: Խորհրդայնացումից հետո չի գործել ու հասցվել էր անմխիթար վիճակի: Բարերար Գագիկ Խաչատրյանի ու գյուղացիների միջոցներով հիմնանորոգվել է: Արարողությանը ի թիվս բազմաթիվ ներկաների մասնակցել են նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդական […]