Խոնարհված եկեղեցու օծմանը մասնակցել է Սյունիքի մարզպետը /ֆոտո/
Շաղատը Սյունիքի երբեմնի մայրաքաղաքն է եղել: Պատմական հարուստ անցյալ ունեցող բնակավայրում օգոստոսի 28-ին օծվել է Սուրբ Գեւորգ եկեղեցին: Այն կառուցվել է 1830-1840 թվականներին: Խորհրդայնացումից հետո չի գործել ու հասցվել էր անմխիթար վիճակի: Բարերար Գագիկ Խաչատրյանի ու գյուղացիների միջոցներով հիմնանորոգվել է:
Արարողությանը ի թիվս բազմաթիվ ներկաների մասնակցել են նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը եւ ՀՀ ՊՆ բանակային առաջին կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը:
Օծումից հետո տեղի է ունեցել Շաղատի ձիթհան թանգարանի բացման արարողություն: Ժապավենը կտրելու պատիվը տրվել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին: Օրը ավարտվել է տոնական սեղանների շուրջ՝ համերգային ծրագրով: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորելով շաղատցիներին՝ կարեւորել է հանգամանքը, որ խնամքի է արժանացել հատկապես խոնարհված եկեղեցին: