26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արդարադատության նախարարը մեջբերում է Վիլյամ Սարոյանին

 Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “ Ազատությունը չարաշահելու վտանգավորության, ուրիշների ազատության իրավունքը հարգելուն ուղղված նրա փիլիսոփայությունը ոչ միայն ժամանակակից իրավունքի սկզբունքներից մեկի արտացոլումներից է, այլեւ՝ այսօր շատ արդիական եւ կարեւոր հորդոր, պահանջ, եթե կուզեք, մեզ բոլորիս… Հատկապես նրանց, ովքեր ազատությունն ընկալում են սոսկ որպես իրավունք (մոռանալով դրան ուղեկցող պարտավորությունները) եւ նրանց, ովքեր ազատությունը համարում են իրենց մենաշնորհը… 

Բոլոր ժամանակների համար արդիական խորհուրդներ Վիլյամ Սարոյանից. “Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ:

Սակայն ազատության այս հույսն ու անհրաժեշտությունը ոչ մի դեպքում չեն նշանակում, թե մարդը պետք է կապարձակ դառնա: Ճիշտ հակառակը, քանզի ազատությունը, իրական ազատությունը, ճշմարիտ ազատությունը կյանքն ու մարդու էությունն ավելի ու ավելի է մոտեցնում կարգուկանոնին, գեղեցկությանը, նրբանկատությանն ու իմաստին, որոնք պահպանելիս մանրամասների մեջ միշտ հարկ է ուղղումներ մտցնել. սրբագրել, զարգացնել, կատարելագործել, ընդարձակել ու ընդլայնել”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ