20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 19, 2014

Առողջպահության նախարարի այցելությունները

 Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելեց բժշկական մի շաք հաստատություններ։ ՀՀ  առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում  նախարարը շրջեց բոլոր հարկերում, զրուցեց աշխատակիցների հետ, հետաքրքրվեց նրանց կողմից իրականացվող ծրագրերով, ծանոթացավ աշխատանքային պայմաններին։ Նախարարին ներկայացվեցին ՀՀ ԱՆ ԱԱԻ Տեղեկատվական վերլուծական կենտրոնի գործունեությունը, Առողջապահական համակարգի գնահատման, ինչպես նաեւ Ազգային հաշիվների վերջին տարիներին ստեղծված զեկույցները։   Բացառությամբ […]

Շնորհավորել է Սեյրան Օհանյանը

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  շնորհավորական ուղերձ է հղել հայկական տանկային անձնակազմերին` “Տանկային բիաթլոն-2014” միջազգային մրցույթում երկրորդ տեղը զբաղեցնելու առթիվ: “Ջերմորեն շնորհավորում եմ Հայկական բանակի ողջ անձնակազմին, 12 պետությունների մասնակցությամբ անցկացված “Տանկային բիաթլոն-2014” միջազգային մրցույթում հայ տանկիստների` աշխարհի փոխչեմպիոնի բարձր տիտղոսին արժանանալու, անհատական ու թիմային պայքարում բարոյակամային ու մասնագիտական բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:     […]

Պատգամավորները երկու օր մնացին Տավուշում/ֆոտո/

Ազգային ժողովի քաղաքական ուժերի՝ վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում  խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,  ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը,  ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը և  ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ […]

Սերժ Սարգսյանին գեներալ Մանվելը ճանաչել է, երբ շարքային զինվոր էր նախագահը

“Ես ոչ թե Սոչիից, այլ 25 տարի առաջ եմ մեր նախագահին ճանաչել,  շարքային զինվորից, ամեն ինչ հասկացել եմ, որ ինքը մեծ մարդ է, հայրենասեր է: Էդ պահին երկրում չէի, բայց ավելի մեծ վստահություն եմ զգացել։ Ես այնքան հպարտացա, որ բոլոր հայերը տարբեր շրջաններից, տարբեր երկրներից մեր նախագահի մասին գոհացուցիչ  էին խոսում: Այո, լավ էր, էն, […]

Կխեղդի թուրքին. սահմանամերձ գյուղի բնակչուհին /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում է բնակվում 67-ամյա Ալվարդ Մխիթարյանը: Գյուղում բոլորը գիտեն, որ հյուրասեր ու հայրենի երկրից կառչած կին է Ալվարդ տոտեն: “Ամբողջ կյանքում աշխատել է: Սովետի ժամանակ ծխախոտի դաշտեր է մշակել ու հերոս կին է…երբեք չի թողնի իր օջախն ու գյուղը”,-նրա մասին պատմեց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: Ալվարդ Մխիթարյանը գյուղապետի մոտ էր եկել […]

100 անօթեւանի տրվել է ժամանակավոր կացարան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեռեւս 2011 թվականի դեկտեմբերից Երեւանի քաղաքապետարանը Հայ-Դանիական “Հանս Քրիստիան Կոֆոեդ” բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել եւ իրականացնում է մայրաքաղաքի անօթեւաններին   ժամանակավոր կացարաններում տեղավորելու ծրագիրը: Տարեսկզբից մինչ օրս կիսակառույցներում, կանգառասրահներում, շենքերի մուտքերում, այգիներում, աղբարկղներին հարակից հատվածներում գիշերող մարդկանցից կացարան են տեղափոխվել 133 անօթեւաններ, որոնցից  կացարանում ներկայում փաստացի բնակվում են 100-ը, այդ թվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի