12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

100 անօթեւանի տրվել է ժամանակավոր կացարան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեռեւս 2011 թվականի դեկտեմբերից Երեւանի քաղաքապետարանը Հայ-Դանիական “Հանս Քրիստիան Կոֆոեդ” բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել եւ իրականացնում է մայրաքաղաքի անօթեւաններին   ժամանակավոր կացարաններում տեղավորելու ծրագիրը: Տարեսկզբից մինչ օրս կիսակառույցներում, կանգառասրահներում, շենքերի մուտքերում, այգիներում, աղբարկղներին հարակից հատվածներում գիշերող մարդկանցից կացարան են տեղափոխվել 133 անօթեւաններ, որոնցից  կացարանում ներկայում փաստացի բնակվում են 100-ը, այդ թվում  86-ը Երեւան քաղաքից:

2011 թվականի դեկտեմբերի 23-ից մինչ այսօր  սոցիալ-հոգեբանական աշխատանքի արդյունքում հարազատների մոտ են տեղափոխվել 41 անօթեւաններ, 66-ը տեղավորվել են աշխատանքի եւ վերադարձել ինքնուրույն կյանքի, 17-ը տեղափոխվել են մասնագիտացված տուն-ինտերնատներ, հոգեկան շեղումներ ունեցող, ինչպես նաեւ թմրանյութերից եւ խմիչքից կախվածություն ունեցող 11 անօթեւաններ բուժման նպատակով տեղափոխվել են մասնագիտացված հաստատություններ, 10-ը ամուսնացել են եւ հեռանալով կացարանից, անցել ինքնուրույն կյանքի։ Ռուսաստանի դաշնության 4 քաղաքացի տեղափոխվել են հայրենիք, հետախուզման մեջ գտնվող 2 անօթեւան  կալանավորվել է, եւս 18-ին անձնագրեր են տրվել:

Անօթեւանններին ժամանակավոր կացարանում տեղավորման,  սոցիալական տարաբնույթ աջակցությունների մատուցման աշխատանքները Երեւանի քաղաքապետարանի սոցիալական առաջնահերթություններից են եւ գտնվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության ներքո:

Շարունակվող աշխատանքների արդյունքում   Ս. Շահումյանի արձանի ետնամասում գտնվող այգու տարածքից ս/թ օգոստոսի 13-ին եւս չորս անօթեւաններ են տեղափոխվել Վարդաշենի “Հանս Քրիստիան Կոֆոեդ”  հիմնադրամի շենքում տեղակայված  անօթեւանների կացարան, իսկ մեկը, որն ունեցել է առողջական լուրջ խնդիրներ՝ տեղափոխվել է  “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ, որտեղ համապատասխան բուժում ստանալուց հետո կտեղափոխվի ժամանակավոր կացարան։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ