20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 25, 2014

Սյունիքի մարզպետը խնդիր դրեց՝ չպետք է ազդի որակի վրա /ֆոտո/

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը երկուշաբթի՝ օգոստոսի 25-ին այցելեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի նորակառույց շենք: Այն կառուցվում է պետբյուջեի ֆինանսավորմամբ, իսկ նախկին շենքը փլուզվել էր  2011թ. ամռանը:  Իրականացված աշխատանքները փոքր-ինչ դանդաղում էին,  եւ մտավախություն կար  որ այս տարի էլ դպորցի սաները կուսանեն այլ շենքում: Սակայն վերջին մեկ տարում աշխատանքներին լայն թափ հաղորդվեց եւ այսօր արդեն […]

Վտանգված է Աստվածընկալ եկեղեցու վերականգնումը /ֆոտո, վիդեո/

2009թ-ից վերանորոգվող  Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի 13-րդ դարի Աստվածընկալ եկեղեցու շինարարությունը դադարեցվել է: Մի քանի օր է, այնտեղ աշխառտանքներ չեն իրականացվում, ինչը անհանգստացրել է ճարտարապետ Սուրիկ Սարոյանին: Նրա խոսքով, 2013թ-ին պետբյուջեով կառավարության որոշմամբ գումար է հատկացվել, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ գումարը հետ է գանձվել: Ճարտարապետի խոսքով, ինքը հիմա փորձում է փրկել կատարած աշխատանքները, քանի որ աշնանը […]

Անվտանգ երթեւեկություն. Տարոն Մարգարյանի հանձնարարականը

Ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրասատական աշխատանքների հետ կապված Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ գույքագրվել են ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու 239 հատվածներում արդեն իսկ համապատասխան գծանշումներ են կատարվել: Դպրոցների եւ մանկապարտեզների բուժկետերն էլ ապահովվել են առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով եւ պարագաներով: Քաղաքապետը հանձնարարել է […]

ՍԴՀԿ-ն խորապես համոզված է, որ Թուրքիայի նորընտիր նախագահն էլ ավելի է բորբոքելու թշնամանքն ու ատելությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կտրականապես դեմ է, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալությանը Հայաստանի Հանրապետությունը մասնակցի ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով: Էրդողանն իր քաղաքական ողջ գործունեության տարիներին ապացուցել է իր հակահայ բնույթը, բազմիցս հանդես է եկել Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններով: Առնվազն միամտություն է ակնկալել, որ Էրդողանի ղեկավարած Թուրքիան երբեւիցե կփոխի իր վերաբերմունքը […]

Արծիվները կրկին սահմանային առաջին գծում էին /ֆոտո/

             “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 2014 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության եւ  Հայաստանի  Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաեւ սահմանագծի մարտական հենակետերում մինչեւ դեկտեմբեր կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, […]

Մայրաքաղաքի շատրվանները

 Երեւանի քաղաքապետարանի  “Ջրային կառույցներ”  ընկերության կողմից մայրաքաղաքում շահագործվում եւ սպասարկվում է 30 ջրային կառույց, այդ թվում՝ 14 շատրվան, 8 ջրավազան, Երեւանյան ջրամբարն ու  “Կարապի լճի”  սահադաշտը, որը շահագործվել է մինչեւ փետրվարի 27-ը: Ամառային տարեշրջանի ավարտով պայմանավորված`հետագա անխափան աշխատանքի համար բոլոր ջրային կառույցներում ընթացել են մաքրման ու հնարավոր թերությունների վերացման, այնուհետ նաեւ ջրամղիչ համակարգերի ապակոնսերվացման աշխատանքները: […]

Անձրեւ ու կարկուտ հանրապետությունում

Օգոստոսի 23-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչեւ 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 24-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-27-ին կբարձրանա 3-4 աստիճանով: 

Երկու օրում հրադադարը խախտվել է 80 անգամ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ին եւ 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան գործողությունների դիմել […]

Նախագահը պատասխանեց բազեական լրագրողների հարցերին

Նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը  “Բազե-2014”-ի երիտասարդ լրագրողների ջոկատի անդամների հետ.   Սուրեն Արեենց, «Արմենիա» հեռուստաընկերություն Պարոն Նախագահ, ինձ` որպես տղայի, ավելի շատ մեր երկրի անվտանգության հարցն է անհանգստացնում. ի՞նչ զարգացումներ ունենք Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ու՞ր ենք հասել: Կարծում եմ, որ վերջերս դուք բավականաչափ տեղեկատվություն ստացաք: Ես ուղղակի ուզում եմ այդ տեղեկատվությանն ավելացնել հետեւյալը, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի