12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արծիվները կրկին սահմանային առաջին գծում էին /ֆոտո/

             “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 2014 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության եւ  Հայաստանի  Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաեւ սահմանագծի մարտական հենակետերում մինչեւ դեկտեմբեր կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգեւատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:

          “Հայոց Արծիվներ” ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի եւ Ադրբեջանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին եւ զինվորներին  շնորհավորելու   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձները: Հրամանատարների, սպաների եւ զինվորների առջեւ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարեւորեց, ինչպես Արցախի եւ Հայաստանի անկախության պահպանման կարեւորությունը համայն հայության համար, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու,   հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում: “Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, պայմանագրային զինծառայողներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, եւ տեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող “Հայոց Արծիվներ” հայրենասիրական շարժումը  շնորհավորելու ձեզ`  հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի զինվորականներիդ Արցախի եւ Հայաստանի   անկախության 23-րդ տարեդարձների կապակցությամբ:

       “Հայոց Արծիվները” 4,5-ամյա իր օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 570-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաեւ ազգային բանակի տարբեր զորամասերում, կարեւորագույն եւ մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը եւ հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ եւ հզոր, քրիստոնյա Հայաստանի կերտումը:

        Ազնվագույն սպաներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ եւ հզոր: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին եւ զինվորը: Միշտ գիտակցե´ք, որ խաղաղ պայմաններում դո´ւք արժանապատիվ զավակներն եք ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի եւ անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող եւ ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե´ք, որ ձեր՝ ազնվագույն զինվորականներիդ կողմից ամենօր իրականացված սխրագործությունները ոգեշնչում են հայոց պետականության անկախ եւ ազնիվ քաղաքացիներին այնպես, ինչպես ձեր սեփական սխրագործությունները ահ ու սարսափ են առաջացնում մեր հայրենիքի սահմանները ոտընձգած, խառնածին ցեղերի միավորման արդյունքում ձեւավորված, հորինված Ադրբեջանի զորացրված ոչ պիտանի ղեկավարների մոտ:

        Կեցցե՛ք դուք, կեցցե՛ հայ ժողովուրդը, կեցցե՛ հայոց նախագահը, կեցցե՛ հայոց ազգային բանակը, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը…”,-ասաց Խաչիկ Ասրյանը:

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանագծի մարտական  հենակետերում կազմակերպած   միջոցառումների ընթացքում “Հայոց Արծիվներ” ՀՀԿ Նախագահության կողմից տեղի ունեցան “Լեռնահայաստանի Արծիվ” ոսկյա հուշամեդալի պարգեւատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով եւ այլ նվերներով (սնունդ, կենցաղային պարագաներ)  պարգեւատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի բոլոր սպաները, զինվորներն ու պայմանագրային զինծառայողները:

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը սահմանագծի յուրաքանչյուր մարտական հենակետում, յուրաքանչյուր միջոցառման ժամանակ խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանին եւ Կազմակերպության ջերմագին բարեկամ, մեծ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին՝  ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ