Սյունիքի մարզպետը խնդիր դրեց՝ չպետք է ազդի որակի վրա /ֆոտո/
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը երկուշաբթի՝ օգոստոսի 25-ին այցելեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի նորակառույց շենք: Այն կառուցվում է պետբյուջեի ֆինանսավորմամբ, իսկ նախկին շենքը փլուզվել էր 2011թ. ամռանը:
Իրականացված աշխատանքները փոքր-ինչ դանդաղում էին, եւ մտավախություն կար որ այս տարի էլ դպորցի սաները կուսանեն այլ շենքում: Սակայն վերջին մեկ տարում աշխատանքներին լայն թափ հաղորդվեց եւ այսօր արդեն դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մարզպետին հավաստիացրեց, որ նոր ուսումնական տարին կդիմավորեն նոր շենքում:
Շինարարներն էլ իրենց հերթին նշեցին, որ չնայած աշխատաքները նախատեսված է ավարտել այս տարվա հոկտեմբերի 10-ին, այնուամենայնիվ կանեն ամեն ինչ ժամկետից շուտ ավարտելու համար:
Սյունիքի մարզպետը իր իր պատրաստակամությունը հայտնեց դպրոցամուտը օր առաջ կազմակերպելու համար: Վահե Հակոբյանը նաեւ խնդիր դրեց՝ շինաշխատանքների շուտափույթ ավարտը չպետք է ազդի որակի վրա: Նշենք, որ դպրոցի կահավորումը արվելու է Սոցներդրումների հիմնադրամի կողմից: