20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Մայրաքաղաքի շատրվանները

 Երեւանի քաղաքապետարանի  “Ջրային կառույցներ”  ընկերության կողմից մայրաքաղաքում շահագործվում եւ սպասարկվում է 30 ջրային կառույց, այդ թվում՝ 14 շատրվան, 8 ջրավազան, Երեւանյան ջրամբարն ու  “Կարապի լճի”  սահադաշտը, որը շահագործվել է մինչեւ փետրվարի 27-ը: Ամառային տարեշրջանի ավարտով պայմանավորված`հետագա անխափան աշխատանքի համար բոլոր ջրային կառույցներում ընթացել են մաքրման ու հնարավոր թերությունների վերացման, այնուհետ նաեւ ջրամղիչ համակարգերի ապակոնսերվացման աշխատանքները: Զուգահեռաբար թարմացվել ու նորոգվել են  են “Երեւանյան լճի” ենթակառուցվածքները, պարբերաբար մաքրվել է  աղբահավաք կայանում եւ ջրամբարի պատվարի վրա կուտակված աղբը: Մայրաքաղաքի մյուս  ջրային կառույցներում վերացվել են նաեւ դրանց գեղագիտական տեսքն ապահովող թերությունները, անհրաժեշտության դեպքում ներկվել են խողովակները, վերատեղադրվել, կամ նորերով են փոխարինվել բացակա սալիկները, վերականգնվել են պատերի, իսկ Կարապի լճում նաեւ հատակի քայքայված հատվածները:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վերջին 2 տարիներին մայրաքաղաքի ջրային կառույցները գործարկվել են մայրության եւ գեղեցկության օրը` ապրիլի 7-ին: Հաշվի առնելով Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների նշանակությունը` ընթացիկ սպասարկմանը զուգահեռ, չորեքշաբթի օրերին շատրվանը չի գործում`սանիտարական ընդհանուր մաքրման նպատակով:  Բոլոր շատրվաններն ու  ջրավազանները տարեշրջանի ընթացքում հաստատված ժամանակացույցով  ամիսը 4 անգամ լվացվում եւ մաքրվում են: Քլորացումն արվում է ամեն օր:

Ելնելով եղանակային պայմաններից՝ օգոստոս ամսին իրականացվել են նաեւ լվացման եւ քլորացման արտահերթ աշխատանքներ: Բոլոր ջրային կառույցներում  տեղադրվել են լողալն արգելող նոր ցուցանակներ: Բացի այդ, ստեղծվել է շրջիկ հերթապահ խումբ` երեխաների լողը ջրավազաններում կանխելու կամ  արդեն լողացող երեխաներին ջրից դուրս բերելու եւ հնարավոր հետեւանքների մասին բացատրական աշխատանք տանելու նպատակով:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ