04 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

էս անկումը չնկատելու համար ընդամենը մեկ արևային ակնոց է պետք. Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանին էս պահին թերևս միայն մահապատժի ինստիտուտն է պակասում՝ աշխարհի վատթարագույն բռնապետությունների առաջամարտիկը դառնալու համար։

Պատկերը կատարյալ է՝ սկսած համատարած ընտրակեղծարարությունից, վարչական ռեսուրսի անամոթ կիրառումից, ընտրակաշառքից, մարդկանց ու բանակին կազմակերպված ընտրատեղամասեր «քշելուց», մինչև ընդդիմադիր թեկնածուների հանդեպ ուղիղ սպառնալիքներն ու շանտաժը։ Քաղաքական հետապնդումներն ու կարովի քրեական գործերը սովորական գործելաոճ են դարձել, քաղաքական առանցքային մրցակիցներին ու դեմքերին, օրինակ, մեր Արմեն Աշոտյանին և տասնյակ այլ քաղբանտարկյալների շինծու գործերով մեկուսացնում են ու կալանավորում։

Ով չի տեսնում էս խայտառակ իրականությունը, նա վաղը նույն հանգստությամբ կծափահարի նաև բացահայտ հալածանքներին ու քաղաքական սպանություններին։ Ժողովրդից՝ ամբոխ, իսկ ժողովրդավարությունից դեպի բացահայտ դիկտատուրա տանող էս անկումը չնկատելու համար ընդամենը մեկ արևային ակնոց է պետք…»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ