08 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նույնիսկ ԿԸՀ նախնական պաշտոնական տվյալներով ընտրության մասնակցած ՀՀ քաղաքացիների 50 տոկոսից ավելին չի քվեարկել Նիկոլի ու ՔՊ-ի օգտին։

Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլը չի ունենում սահմանադրական մեծամասնություն։

Ու դա անասելի ճնշումների ու վարչական ռեսուրս կիրառելու դեպքում։

Նույնիսկ ԿԸՀ-ի նախնական տվյալներն են փաստում,որ ընտրության մասնակցած քաղաքացիների կեսից ավելին չեն կիսում Նիկոլի բերած Արցախի հանձնման, հայաթափման ու ՀՀ վիլայեթացման ծրագիրը։

Հիմա պարզա չէ՞, ինչու՞ էին նիկոլականները «պանիխիդա» դեմքով կանգնել իրենց առաջնորդի ասուլիսի ժամանակ։

Մեծ-մեծ ասում էին, որ գնում են սահմանադրական մեծամասնություն հավաքելու։

Դուք նույնիսկ ձեր ԿԸՀ-ի տվյալներով չեք արժանացել ընտրության մասնակցած քաղաքացիների դրական քվեարկությանը։

Ու այդ ամենն ԵՄ ու Արևմուտքի «փակ աչքերի» ու Նիկոլի ռեպրեսիաների պարագայում»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ