14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ընդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2 օր է՝ համացանցում ակտիվ քննարկվում են ընտրատեղամասերում և ԿԸՀ-ում տեղի ունեցած կեղծիքները. հրապարակվում են տարբեր արձանագրություններ ու տեսանյութեր, իսկ Փաշինյանն ի պատասխան դրա՝ ընդդիմադիր ուժերի և նրանց ակտիվիստների դեմ գործողությունների անոնս է անում:

Դեռ չեմ խոսում նախընտրական շրջանում ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի, վարչական ռեսուրսի չարաշահման և պետական հսկայական միջոցները իշխող ուժի օգտին ծառայեցնելու մասին:

Ընդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի, ձևակերպի անելիքներն ու հետևողականորեն առաջ շարժվի, հակառակ դեպքում իրադարձություններն իրենց սպասեցնել չեն տա, իսկ գործող կառավարիչները շարունակելու են գործընթացները պահել սեփական օրակարգի շրջանակներում»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ