17 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՍԴՀԿ-ն խորապես համոզված է, որ Թուրքիայի նորընտիր նախագահն էլ ավելի է բորբոքելու թշնամանքն ու ատելությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կտրականապես դեմ է, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալությանը Հայաստանի Հանրապետությունը մասնակցի ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով: Էրդողանն իր քաղաքական ողջ գործունեության տարիներին ապացուցել է իր հակահայ բնույթը, բազմիցս հանդես է եկել Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններով:

Առնվազն միամտություն է ակնկալել, որ Էրդողանի ղեկավարած Թուրքիան երբեւիցե կփոխի իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության, Արցախյան հիմնախնդրի եւ իրենց իսկ երկրի կողմից իրականացված աշխարհի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ավելին, ՍԴՀԿ-ն խորապես համոզված է, որ Թուրքիայի նորընտիր նախագահն էլ ավելի է բորբոքելու թշնամանքն ու ատելությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ: Ելնելով վերոնշյալ իրավիճակից՝ ՍԴՀԿ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում Էրդողանի երդմնակալությանը կա՛մ մեր երկրից չուղարկել որեւիցե պաշտոնյայի, կա՛մ մասնակցել շատ ավելի համեստ պաշտոնատար անձի միջոցով:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության մամլո քարտուղար Արթուր Ղահրամանյան 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ