20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 11, 2014

Ճանաչողական այցով Արցախում են

Ճանաչողական այցով Արցախում են գտնվում Հարավային Կորեայից միջազգային երիտասարդական խաղաղության խմբի ներկայացուցիչները: Ղարաբաղյան հակամարտությանը եւ տարածաշրջանում քաղաքական գործընթացներին ծանոթանալու նպատակով Արցախ ժամանած հյուրերը տարբեր հանդիպումների միջոցով ուզում են պարզել, թե իրենց գրասենյակը ինչ դերակատարություն կարող է ունենալ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացում: Այսօր հյուրերը հանդիպել են  Արցախի գործադիր իշխանության ղեկավար Արա Հարությունյանի հետ: Հանդիպմանը նրանք […]

Գաբրիել Ղազարյանն էլ մեկնեց դիրքեր

ՀՀ  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մեկնել է սահմանամերձ գոտի՝ հանդիպելու առաջապահ դիրքերում ծառայություն անցկացնող  զինվորների եւ սպայական անձնակազմի հետ: Նախարարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, զինվորների ֆիզիկական կուլտուրայի, մարտական եւ հոգեբանական պատրաստվածությանը: Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորականներին՝ ֆիզիկական բարձր պատրաստվածության, համախմբվածության եւ ընկերասիրության շնորհիվ պետական սահմանն ամուր պահելու, […]

Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է աջակցել տեղական արտահանողներին դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացման խնդրում

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ,  այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որի հիմնական նպատակն էր տեղական արտադրողների` դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրի քննարկումը:  Հանդիպմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ-ի Առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը,  Առեւտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի պետ Մարգարիտա Պետրոսյանը, նախարարի տեղակալները, ինչպես նաեւ մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք , պահածոներ արտադրող  եւ թարմ պտուղ-բանջարեղեն […]

Սկսվում է հեռակա ուսուցմամբ փաստաթղթերի ընդունումը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկւ՝ ըստ բուհերի, ընդունելության քննությունների եւ տեղերի: Համաձայն հրամանի՝ ընդունելության քննությունների առարկայական ծրագրերի ու գիտելիքների գնահատման չափանիշների համար հիմք են ընդունվել 2014թ. առկա ուսուցման ընդունելության քննությունների առարկայական ծրագրերն ու գիտելիքների գնահատման չափանիշները։ ՀՀ բարձրագույն ուսումնական […]

Մահացել է Մետաքսեն

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. օգոստոսի 10-ին, կյանքի 88-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի գրողների միության անդամ Մետաքսեն (Մետաքսե Պողոսյան): Մետաքսեի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաեւի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:      Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ Ջոոմարթ Օթորբաեւը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի եւ Ղրղզստանի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցության հետագա ընդլայնմանը եւ խորացմանը վերաբերող հարցեր:  

Ի՞նչու “Արմնյուզը”. մարզերը անտեսվեցին

 Ֆեյսբուքի օգտատեր Սասուն Մանուկյանը գրել է. “”Արմնյուզի” բացառիկ հարցազրույցին, հասկանալի պատճառով շատերն են սպասել: Հատկապես, որ այդ մասին երեկ երեկոյան հայտարարվեց: Հեռուստատեսության դեպքում դա աննախադեպ ձեռբերում է` հասկանում եմ: Փոխարենը, որեւէ կերպ չեմ հասկանում, թե ոնց են մտածել հարցազրուցի տարածումը միայն Արմնյուզով անել:/Խոսքը առավոտյան ժամը 10-ի մասին է/: Չգիտե՞ն, որ “Արմնյուզը” մայրաքաղաքային հեռուստատեսություն է: Մարզի […]

Ցավակցել է ՀՀ վարչապետը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրանի օդանավակայանում մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով բազմաթիվ մարդկային կորուստների կապակցությամբ:  “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ օգոստոսի 10-ին Թեհրանի օդանավակայանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական կործանման հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Մենք կիսում ենք Իրանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի