15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սկսվում է հեռակա ուսուցմամբ փաստաթղթերի ընդունումը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկւ՝ ըստ բուհերի, ընդունելության քննությունների եւ տեղերի:

Համաձայն հրամանի՝ ընդունելության քննությունների առարկայական ծրագրերի ու գիտելիքների գնահատման չափանիշների համար հիմք են ընդունվել 2014թ. առկա ուսուցման ընդունելության քննությունների առարկայական ծրագրերն ու գիտելիքների գնահատման չափանիշները։

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի չափը պետք է սահմանվի առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում, իսկ մանկավարժական մասնագիտություններով նպատակային տեղերում ընդունվողների համար՝ 50 հազար դրամից ոչ ավելի:

Բուհերում դիմորդների փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 10-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը: Քննություններն անց են կացվելու սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 20-ը:   

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ