02 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Ցավակցել է ՀՀ վարչապետը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրանի օդանավակայանում մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով բազմաթիվ մարդկային կորուստների կապակցությամբ: 

“Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ օգոստոսի 10-ին Թեհրանի օդանավակայանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական կործանման հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Մենք կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի վիշտը եւ մեր կարեկցանքն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին”, – նշված է ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ