Կկայանա ՛՛Խաղաղության, միասնության և համերաշխության՛՛ երթ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18.30-ին «Երիտասարդություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա « Խաղաղության, միասնության և համերաշխության» երթ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաղաղության և համերաշխության գաղափարի շուրջ համախմբելու նպատակով: «Երիտասարդություն» ՀԿ-ի նախաձեռնած երթն անց է կացվելու ՀՀ պաշտպանության նախարարության և Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր աջակցության ներքո : Այն կմեկնարկի Ազատության հրապարակից, Մաշտոցի պողոտայով կընթանա մինչև Երևանի Առաջնորդանիստ Ս. Սարգիս […]