07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կկայանա ՛՛Խաղաղության, միասնության և համերաշխության՛՛ երթ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18.30-ին «Երիտասարդություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա « Խաղաղության, միասնության և համերաշխության» երթ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաղաղության և համերաշխության գաղափարի շուրջ համախմբելու նպատակով: «Երիտասարդություն» ՀԿ-ի նախաձեռնած երթն անց է կացվելու ՀՀ պաշտպանության նախարարության և Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր աջակցության ներքո : Այն կմեկնարկի Ազատության հրապարակից, Մաշտոցի պողոտայով կընթանա մինչև Երևանի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:

Այնտեղ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կկատարվի հոգեհանգստյան կարգ ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողների և Իրաքի հյուսիսում իսլամիստ ծայրահեղակաների կողմից սպանված խաղաղ ժողովրդի: “Այս երթը նպատակ ունի խաղաղ միջոցներով ևս մեկ անգամ ցույց տալ, որ հայ ազգը համախմբված է արտաքին և ներքին մարտահրավերների առաջ, պատրաստակամ է միավորվել և միացյալ ուժերով պաշտպանել Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային անձեռնամխելիությունը և հայ ազգի խաղաղ ու արժանապատիվ գոյությունը պատմական տարածքներում, ինչպես նաև Իրաքի հյուսիսում իսլամիստ ծայրահեղակաների կողմից սպանված խաղաղ ժողովրդի”, – նշեց ՀԿ նախագահ Գ. Մկրտչյանը:

Նա նաև հավելեց, որ երթը տեղի է ունենալու Պաշտպանության նախարարության նվագախմբի ուղեկցությամբ, ինչպես նաև խաղաղապահ խմբի ներկայությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ