15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալված է

Օգոստոսի 29-ին, ժամը 20.20-ին, “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնկի շրջանի հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը Թումանյան եւ Խանջյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված Սուրեն Ի.-ին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ նշված վայրում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին:

Ոոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի եւ քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 6/2 հասցեում գործող մի ՍՊԸ գրասենյակում Սուրեն Ի.-ին իր “Բերետա BER-237755” տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել եւ վնասվածքը պատճառել է 1961 թ. ծնված Արսեն Ա.-ն, որն անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 30-ին, ժամը 00.55-ին, ներկայացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն:

Ատրճանակն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:
Նշանակվել են փորձաքննություններ:
Արսեն Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ