06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Կայացավ հայկական առաջին սարսափ ֆիլմի պրեմիերան /ֆոտո, վիդեո/

Օգոստոսի 29-ի երեկոյան Մոսկվա կինոթատրոնի բակը լի էր հյուրերով: Այստեղ էին հայտնի ու սիրված դերասաններ, երգիչներ ու երգչուհիներ, ռեժիսորներ: Բակում շրջում էին սարսափազդու դեմքերով ու տարօրինակ հագուստներով երիտասարդներ:

Քիչ անց կայացավ հայկական առաջին սարսափ ֆիլմի՝ ՛՛Մեռյալ հովիտի՛՛ պրեմիերան: Ֆիլմը, որ  ռեալթի-սարսափ ժանրում է, նկարահանել է ռեժիսոր Ռոման Մուշեղյանը: Սցենարը գրվել է Հարություն Ղուկասյանի կողմից, պրոդյուսերի դերում հանդես է եկել  Հովհաննես  Գրիգորյանը,  բեմադրող օպերատորն է Արտո Խաչատուրյանը: Հովհաննես Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմնականում ընտրել են անփորձ դերասանների:

Նշենք, որ ֆիլմը պատմում է, թե ինչպես են 4 ընկերներ որոշում իրենց ընկերոջ տարեդարձը նշել Մեռյալ հովտում, որի մասին պատմում են, թե այնտեղ ուրվականներ են շրջում: 

Ֆիլմի soundtack-ը կատարում է The Beautified Project խումբը:

Ֆիլմը դիտելուց հետո ներկաներին ցուցադրվեց նաև soundtack-ի տեսահոլովակը: 

Հետաքրքիր մանրամասները, երգիչ Անդրեի ու Հովհաննես Գրիգորյանի հետ զրույցները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ