Հերիք է փորձես ինքահաստատվել․ քաղաքականապես կճզմենք. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսաուղերձ, որում ասվում է.
«Յոթ-ութ տարի շարունակ հասարակությունը, իմ մտերիմները, գործընկերները ինձ միշտ հարց են ուղղել․ ասում են՝ դու Էդմոն Մարուքյանի հետ շփվել ես, աշխատել ես, արդյո՞ք ինքը Նիկոլ Փաշինյանի քաղաքական «տրյապկան» է, արդյո՞ք ինքը Նիկոլ Փաշինյանի քաղաքական «վեցնոցն» է, արդյո՞ք ինքը Նիկոլ Փաշինյանի փաստաբանն է և ական է ընդդիմության դաշտում։ Ես ձեռնպահ եմ մնացել՝ հաշվի առնելով լիքը հանգամանքներ, բայց այսօր էդմոնն անցավ բոլոր կարմիր գծերը․ ո՛չ ավել, ո՛չ պակաս ուրիշների նման հերթական անգամ «զակազ» է ընդունում ու ասում է. «Նիկոլ Փաշինյանի փաստաբանը Սերժ Սարգսյանն է»: Դո՞ւ ես խոսում Նիկոլ Փաշինյանի փաստաբանությունից, դո՞ւ, որ Նիկոլի հատուկ դեսպանն էիր, էլ ազգ չկար, որ չէիր պաշտպանում: Այն, որ Լաչինի, Սուսի, Աղավնոյի հանձնումն արդարացնում էիր, դու չէի՞ր արդարացնում, դու չէի՞ր ասում, Էդմո՛ն՝ «ոչ մի բանակցություն էլ չկա, Նիկոլ Փաշինյանի հետ կոֆե խմեցինք, ինքը ինձ համոզեց»։
Երբ Սերժ Սարգսյանի թիմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փողոցներից տուն չէր գալիս ու պայքարում էր, բռնվում էր, կալանավորվում էր, դու Նիկոլ Փաշինյանից պրեմիաներ էիր ստանում ու չե՞ս ամաչում հիմա տենց բաներ ես խոսում։ Դու քեզ պահում ես բացառապես քաղաքական «տրյապկայի» նման: Այն ժամանակ Նիկոլն էր քեզ օգտագործում, հիմա էլ ուրիշները: Այն ժամանակ Նիկոլից էիր ստանում հանձնարարականներ, հիմա էլ ուրիշ տեղերից։ Դու ական ես ընդդիմության մեջ։
Մեկ էլ մի բան, Արմեն Աշոտյանի ու Սերժ Սարգսյանի արանքը մի մտի, մատի ու մատանու արանքը մի մտի։ Հերիք է փորձես ինքահաստատվել․ քաղաքականապես կճզմենք»:











































