29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է աջակցել տեղական արտահանողներին դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացման խնդրում

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ,  այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որի հիմնական նպատակն էր տեղական արտադրողների` դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրի քննարկումը:  Հանդիպմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ-ի Առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը,  Առեւտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի պետ Մարգարիտա Պետրոսյանը, նախարարի տեղակալները, ինչպես նաեւ մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք , պահածոներ արտադրող  եւ թարմ պտուղ-բանջարեղեն արտահանող ընկերությունների ղեկավարները: 

 “ՀՀ Նախագահն այսօր “Արմնյուզ” հեռուստաընկերությանը  տված հարցազրույցում անդրադարձել է այս հարցին եւ նշել է, որ  ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքն իրացվի Ռուսաստանի Դաշնությունում”, – նշել է նախարարը՝ մեջբերելով ՀՀ Նախագահի խոսքը:

 Միաժամանակ նախարարը շեշտել է, որ հայկական արտադրողները հնարավորություն ունեն նույնիսկ կրկնապատկել այդ ծավալները՝  արտահանման գործընթացն արդյունավետ կազմակերպելու դեպքում: Ի տարբերություն խոշոր արտադրողների, որոնք դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացման հարցում դժվարությունների առջեւ չեն կանգնի, փոքր եւ միջին ընկերությունները կարող են հանդիպել մի շարք խնդիրների: Այդ կապակցությամբ նախարարը խոստացել է հնարավորինս աջակցել նրանց՝ արտահանման գործընթացը կազմակերպելու խնդրում եւ առաջարկելով համագործակցել «Սպայկա» ընկերության հետ՝ կենտրոնացված արտահանումներ կազմակերպելու համար:

 Նախարարը համոզմունք է հայտնել, որ հայկական փոքր եւ միջին ընկերությունների արտադրանքը` միսն ու մսամթերքը, կաթնամթերքը, չիրն ու պահածոները խոշոր ձեռնարկությունների արտադրանքի հետ մեկտեղ նույնպես բավական որակյալ են  ու մրցունակ, եւ ռուսաստանյան շուկայում մեծ պահանջարկ կունենան:

 Իր հերթին ՌԴ-ում ՀՀ-ի Առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը նշել է, որ ներկայումս Հայաստանից արտահանվող գյուղմթերքը Ռուսաստանում բավականին լավ է իրացվում եւ կա անսպառ պահանջարկ: Նա հորդորել է փոքր եւ միջին ընկերություններին համախմբվել պետական հովանու ներքո՝  իրենց արտադրանքի արտահանումը դեպի ՌԴ կազմակերպելու եւ արդյունավետ իրականացնելու համար:

 Հանդիպմանը ներկա Առեւտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի պետ Մարգարիտա Պետրոսյանը հավաստիացրել է, որ ԱԱՊ քայլեր կձեռնարկի արտահանման գործընթացը դյուրացնելու, մասնավորապես, ապրանքի ծագման սերտիֆիկատի տրամադրման ժամկետների կրճատման եւ արտահանման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի նվազեցման եւ տեղեկացրել է, որ ԱԱՊ-ն կաշխատի առանց հանգստյան օրերի:

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաեւ ապրանքների գնին եւ նշել է այն  օրինաչափությունը, որ արտադրողը ձգտում է թանկ վաճառել, իսկ գնորդն էլ՝  մատչելի գնով  այն ձեռք բերել, սակայն ապրանքի գինը ձեւավորվում է շուկայում եւ, պետք է նկատի ունենալ, որ առկա շուկայական մրցակցության պայմաններում անհրաժեշտ է  առաջարկել խելամիտ եւ մրցունակ  գին:

 Ամփոփելով  հանդիպման արդյունքները՝  նախարարը  կոչ է արել առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունը, ընդգծելով, որ հայ արտադրողին եւ մեզ  առաջիկայում լարված աշխատանք է սպասվում:

Աշխատանքները  համակարգված կազմակերպելու նպատակով  Գյուղատնտեսության նախարարությունում ստեղծվել է  արտահանումների աջակցության աշխատանքային խումբ՝ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի գլխավորությամբ եւ խնդիրների դեպքում ընկերությունները կարող են դիմել նախարարություն:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ