15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Առողջպահության նախարարի այցելությունները

 Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելեց բժշկական մի շաք հաստատություններ։ ՀՀ  առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում  նախարարը շրջեց բոլոր հարկերում, զրուցեց աշխատակիցների հետ, հետաքրքրվեց նրանց կողմից իրականացվող ծրագրերով, ծանոթացավ աշխատանքային պայմաններին։ Նախարարին ներկայացվեցին ՀՀ ԱՆ ԱԱԻ Տեղեկատվական վերլուծական կենտրոնի գործունեությունը, Առողջապահական համակարգի գնահատման, ինչպես նաեւ Ազգային հաշիվների վերջին տարիներին ստեղծված զեկույցները։  

Բացառությամբ մի քանի հարկերի, որոնք վերանորոգվել ու կահավորվել են տարբեր ծրագրերի շրջանակում, մնացած հարկաբաժիններն անմխիթար վիճակում են։ 

 ԱԱԻ ղեկավարության հետ քննարկվեցին ախտորոշման եւ բուժման չափորոշիչների, կլինիկական ուղեցույցների արդիականացման ծրագրերը,  նախարարության ռազմավարական փաստաթղթերի մշակման գործում ինստիտուտի ներուժի ներգրավման հարցերը։ Արմեն Մուրադյանը նաեւ հետաքրքրվեց կոլեկտիվի կողմից գիտաբժշկական հանդեսի հրատարակման հարցերով, ծանոթացավ ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներին, ինչպես նաեւ կոլեկտիվին հուզող, այդ թվում` շենքային պայմանների բարելավման հիմնախնդիրներին։

ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը վերջերս է տեղափոխվել Առողջապահության ազգային ինստիտուտի շենք։ Զբաղեցրած հարկն ամբողջովին վերանորոգվել եւ արդիականացվել է` ստեղծելով աշխատանքային պատշաճ պայմաններ։ Նախարար Մուրադյանն այստեղ եւս շրջեց բոլոր աշխատասենյակներում, զրուցեց աշխատակիցների հետ, ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին։

Արմեն Մուրադյանի այցելած հաջորդ կազմակերպությունը ՀՀ ԱՆ Լիցենզիոն գործակալությունն էր, որը նույնպես տեղակայվել է Առողջապահության ազգային ինստիտուտի մի հատվածում։  Նախարարը ծանոթացավ վերանորոգված ու ժամանակակից միջոցներով հագեցած ծառայության գործառույթներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ