15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանին գեներալ Մանվելը ճանաչել է, երբ շարքային զինվոր էր նախագահը

“Ես ոչ թե Սոչիից, այլ 25 տարի առաջ եմ մեր նախագահին ճանաչել,  շարքային զինվորից, ամեն ինչ հասկացել եմ, որ ինքը մեծ մարդ է, հայրենասեր է: Էդ պահին երկրում չէի, բայց ավելի մեծ վստահություն եմ զգացել։ Ես այնքան հպարտացա, որ բոլոր հայերը տարբեր շրջաններից, տարբեր երկրներից մեր նախագահի մասին գոհացուցիչ  էին խոսում: Այո, լավ էր, էն, որ թուրքը փորձում էր անել, չկարողացավ”,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը ասել է Երկրապահ կամավորականների վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:

Նշենք, որ Հայաստանի արատակարգ իրավիճակների նախարարության ու ԵԿՄ վարչության միջեւ ստորագրվեց համագործակցության պայմանագիր:

Մանվել Գրիգորյանի խոսքով, Երկրապահը միշտ դիրքերում է, եւ մեր փրկությունը մեր միասնության մեջ է:

“Գիտեք՝ երբ է Արցախի հարց լինում, երբ որ մենք ստեղ սկսում ենք կռվել, վարկաբեկել, նոր թուրքը ժրում է, եթե մենք միասնական ուժեղ ապրենք, նրանք խելոք նստելու են տեղը, ոչ էլ բարձրացնելու էն այդ հարցը”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ