12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրադադարը պետք է հարգվի. ԵԱՀԿ համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտահոգություն է հայտնել վերջին օրերին շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ակտիվացման շուրջ:

Twitter միկրոբլոգի իր էջում նա գրել է. “Մենք լրջորեն մտահոգված ենք շմփան գծում հրադադարի խախտման դեպքերի աճով: Հրադադարը պետք է հարգվի”:

Նշենք, որ ԼՂ Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:

Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Սակայն, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:

Հարձակման ենթարկված տեղանքը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ:

Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն եւ տեխնիկական միջոցներ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ