29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Երեւան սիթի”-ն ընդառաջեց հաճախորդներին, բայց դե….

“Երեւան Սիթի” սուպերմարկետների ցանցը հստակություն է մտցրել իր գովազդային թերթիկներում: Հիշեցնենք, որ Henaran.am-ը որոշ ժամանակ առաջ անդրադարձել էր ցանցի “Հավատարիմ հաճախարոդ” ակցիային՝ նշելով, որ հստակ ձեւակերպված չէ, որ ով կարող է լինել “Հավատարիմ հաճախորդ ” եւ երբ է տվյալ հաճախորդը օգտվում ակցիայից: Մեր ահազանգից հետո տնօրինությունը փոփոխություն մտցրեց եւ գրեց, որ “Հավատարիմ հաճախորդ” կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, ով ամսկան կատարում է 50 000-ի գնումներ եւ հաջորդ ամիս օգտվում է զեղչերից:

Բայց արի ու տես, որ օգոստոսի 4-ին Ավանի մասնաճյուղից օգտվող հավատարիմ հաճախորդները չկարողացան օգտվել կես գնից: Քամիչն ու հոտազտիչը չնայած զեղչվել էին, բայց դրամարկղի համակարգիչային  ծրագիրը զեղչը չէր ընդունում: Գանձապահները զգուշացնում էին հաճախորդներին եւ նրան հետ էին վերադարձնում “զեղչվող” ապրանքները: Մտածեցի՝ հաջորդ օրը՝ օգոստոսի 5-ին գուցե այդ ապրանքները զեղչվեին, սակայն ապարդյուն:

“Մեզ մոտ նույն օրն է զեղչվում, օրը պրծավ՝ ակցիան հետը”,-ասաց գանձապահներից մեկը:

“Բայց չէ որ ծրագրային խնդիր կար ու զեղչային համակարգը չաշխատեց”,-հակադարձեցի:

Henaran.am-ը պատրաստ է ներկայացնելու նաեւ ընկերության տեսակետը:

“Կներեք, մեկ օր է գործում, դա կապ չունի: Դիմեք մենեջերին”,-բարեհամբույր ժպտալով ասաց գանձապահը:

Մենեջերին դիմելու անհրաժեշտություն չտեսա, որովհետեւ հատկապես այդ օրվա մենեջերը, թերեւս ըստ իս՝ “դժվար” մարդկանցից էր ու ոչինչով չկարողանար օգնել:

Ամեն դեպքում, “Երեւան սիթի”-ի տնօրինությանը խորհուրդ ենք տալիս չխաբել սպառողին:

Չէ՞ որ ամեն նման քայլի դեպքում հաճախորդ եք կորցնում: Իսկ նրանք քիչ չեն…. 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ