29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում հետեւել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին եւ կաթի վերամշակման ընկերությունների գործունեությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն երեկ աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզի մի շարք համայնքներ: Նախարարը փոխմարզպետներ Արսեն Դարբինյանի եւ Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ նախ այցելել է երկու անգամ կարկտահարությունից տուժած Ամրակից համայնք, որտեղ նա դիտարկել է, թե ինչպիսին է եղել կարտոֆիլի բերքատվությունը,  ինչպես նաեւ հետեւել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին,  զրուցել է  գյուղացիների հետ, ծանոթացել  նրանց խնդիրներին:

   Ամրակից համայնքի ֆերմեր Գագիկ Գրիգորյանը տեղեկացրել է նախարարին, որ ընթացիկ տարում, կարկտահարության պատճառով,  միջին բերքատվությունը հեկտարից կազմում է 80 – 100 ցենտներ, որն իրացվում է տեղական շուկայում 120 դրամով:  Գյուղացիներն աջակցություն են խնդրել նախարարից գյուղատնտեսական վարկերի ժամկետների երկարաձգման հարցում:  Նախարարը խոստացել է խնդրի մասին տեղեկացնել Կենտրոնական բանկի նախագահին՝ դրան լուծում տալու համար: 

Այս համայնքում, որտեղ գյուղատնտեսության գերակա ուղղություններն են հացահատիկագործությունը, կարտոֆիլագործությունն ու անասնապահությունը, վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 482 հեկտար, որից 47 հեկտարը զբաղեցնում են կարտոֆիլի ցանքերը:

Այնուհետեւ նախարարն այցելել է Ստեփանավան համայնքում գործող  “Ալպյան” ՍՊԸ կաթի վերամշակման արտադրամաս: Ընկերության գործադիր տնօրեն Աշոտ Սուքիասյանի խոսքերով, արտադրամասում տարեկան արտադրվում է 22 տոննա կաթի փոշի եւ 10 տոննա կարագ, իսկ կաթի մթերման տարեկան ծավալը կազմում է 250 տոննա: Ընկերությունում կաթի մթերման բազիսային գինը 160 դրամ է, սակայն, այսօր,  կախված յուղայնությունից, այն կազմում է  180-185 դրամ:

Ընկերության  տնօրենը նախարարին խնդրել է օժանդակել արտոնյալ վարկեր ստանալու խնդրում՝ կարագի արտադրության նոր հոսքագծի կառուցման համար: Զրույցի ընթացքում նախարարը հորդորել է ընկերության ղեկավարությանը ձեռնամուխ լինել նաեւ պանրի արտադրությանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն շուկայում մեծ պահանջարկ ունի:  

Նախարար Սերգո Կարապետյանն այնուհետեւ այցելել է  Տաշիր համայնքի  “Դուստր Մելանյա” ՍՊԸ կաթի վերամշակման արտադրամաս:  Ընկերությունն արտադրում է պանրի մոտ 10 տեսակ, այդ թվում`”Լոռի”, “Չանախ”, “Չեչիլ” պանրատեսակներ, ինչպես նաեւ կարագ, կաթնաշոռ ու թթվասեր: Ինչպես նշել է կազմակերպության տնօրեն Ռուբեն Հարությունյանը, ընկերությունում տարեկան արտադրվում է 300 տոննա պանիր, որի մի մասն արտահանվում է դեպի ՌԴ եւ ԱՄՆ: Ընկերությունը գյուղացիներից կաթը մթերում է 170 դրամով: Տնօրենն ընդգծել է, որ նկատի ունենալով Ռուսաստանում մի շարք երկրների գյուղատնտեսական մթերքների ներկրման սահմանափակումները` ընկերությունը նպատակադրված է ընդլայնել պանրի արտադրությունը եւ ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալները:

Նախարարը հորդորել է  կաթ վերամշակող մյուս  ընկերություններին  եւս ավելացնել պանրի արտադրության ծավալները՝ ՌԴ արտահանելու նպատակով:

Նախարար Սերգո Կարապետյանն այցելել է նաեւ Տաշիր համայնքի “Բոզոյան” ՍՊԸ – ի հացահատիկի ցանքատարածություններ, հետեւել է բերքահավաքի  եւ պահեսատավորման աշխատանքների ընթացքին:

” Ընկերությունն այս պահին  1500-1600 հետկար հողի վրա հիմնականում ցորենի արտադրությամբ է  զբաղվում. այս տարի բարձր բերք է ստացել: Միջին բերքը կազմում է 40 ցենտներ՝ անջրդի հողերի վրա, ինչը լավ ցուցանիշ է: “Բոզոյան” ՍՊԸ-ն հանրապետության ամենախոշոր ընկերությունն է հացահատիկի ցանքատարածությունների  եւ արտադրության ծավալով: Ընկերությունը մտադիր է այս տարի աշնանը 400 հեկտարով ավել  ցանք կատարել: Բերքահավաքը  կատարվում է նոր ձեռքբերված կոմբայններով՝ բացառելով որեւէ կորուստ: Մեզ համար որպես առաջնահերթ խնդիր մնում  է հացահատիկահավաք կոմբայնների  ներկրումը, որն առաջիկայում կլուծենք”,-ամփոփելով այցի արդյունքները՝ նշել   է նախարարը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ