01 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հիմի դուք ել եք Սրբազան, մեր Հովնան Սրբազանն է՞լ․․․ Հովասափյան

ՀՀԿ  խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն, ինչ այսօր կատարվում է Վեհափառի դեմ, դա զուտ վերջինիս հեռացման կապրիզ չէ, սա եկեղեցին պառակտելու, վարկանիշը հանրային գիտակցության մեջ զրոյացնելու, արժեզրկելու գոյաբանական մի գործընթաց է, որը Նիկոլը, ցավոք սրտի, դանդաղ ու հաստատակամ քայլերով կյանքի է կոչում։
Մի քանի ծախու եպիսկոպոսների իրենով անելու, տարբեր «կտեր» ու «խոստումներ» տալով՝ նա այս պահին նրանց օգտագործում է այդ իդեաֆիկսը ի կատար ածելու համար․ եպիսկոպոսներին Վեհափառի դեմ հանելով նա փչացնում է առաջին հերթին եպիսկոպոսներին, քանի որ Վեհափառի խնդիրը լուծելուց հետո նա առաջին հերթին ծախվածներին է անդրադառնլու, եթե կան այդ նշյալ կոմպրոմատները, հատիկ հատիկ «սլիվ» է անելու։
Ոչ մի կերպ գլխիս մեջ չի տեղավորվում, թե ինչպես է հնարավոր «բենթլի» ու օֆշորի բազարն իր ողջ լրագրողական շրջանի գլխավոր թեման դարձրած Նիկոլը, հիմա հանգիստ հանդուրժում Կճոյանի նմանին, բացառվում է, նա ոչ միայն չի մոռացել, այլ մեծ սիրով հեթական անգամ տոպկելու է Սամվել-Նավասարդին ու հայտնի թեմաները տիրաժավորի։ Եթե Նավասարդ-Սամվելին կամ Գևորգ-Արմանին թվում է, թե իրենք պլստալու են, ասեմ՝ դուք շարքային մոլորյալ եք, ու ափսոս էն եպիսկոպոսական հանդերձանքը, որ դուք կրում եք։
Լավ ավելի պարզ ասեմ՝ հիմի դուք ել եք Սրբազան, մեր Հովնան Սրբազանն է՞լ․․․ Մեր Գուգարանց թեմի Սրբազանը բոլոր իրավիճակներում ցույց է տալիս որ ինքը ոչ միայն մեծատառով հոգևորական է, կանգնած է Վեհափառի ու Մայր Աթոռի կողքին, այլ ապացուցում, որ արժանապատիվ մարդ է ու առաջին հերթին ՏՂԱ։
Երկար օրեր Հայրապետին, Աստված օգնական Հովնան սրբազանին ու մյուս բարեպաշտ եպիսկոպոսներին ու հոգևոր ողջ դասին»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ